Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերը ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ են իրականացնում․ Արծրուն Հովհաննիսյան
Քաղաքականություն
04.06.2019 | 19:51ՀՀ-ն ուշի ուշով հետևում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին և պատրաստ է ցանկացած զարգացման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,-գրել է նա։