Օդային փոխադրումները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Հայաստանում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը, և կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում՝ Էռնեկյան ընտանիքի ու «Կորպորասիոն Ամերիկա»-ի գործունեությունը ՀՀ-ում ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն։ Միանշանակ է և աներկբա, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարման ստանձնումով օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է հիմնադրվել Հայաստանում։ Մենք հպարտ ենք մեր օդանավակայանի համար, որովհետև այն համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ղեկավարության գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց՝ պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը ՀՀ-ի ազգային հերոս է։ Վարչապետի դիտարկմամբ՝ օդային փոխադրումները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված վիճակում է:

«Այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այս ոլորտում կան գոհացուցիչ արդյունքներ, և մենք նայում ենք ապագային, ձևավորել ենք ապագայի օրակարգը։ Շատ կարևոր է, որ շատ արագ ողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին, հույս ունենք, կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը՝ ավիատոմսերի գների նվազմանը։ Դա իր հերթին շատ կարևոր է տուրիզմի զարգացման համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան