Հայաստանը և հնարավոր պատերազմը. անվտանգության ոլորտում առկա խնդիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Արցախյան կոնֆլիկտ ունեցող, Ադրբեջանի ու Թուրքիայի պես ռազմատենչ հարևաններով շրջապատված Հայաստանը դատապարտված է ունենալ հզոր ռազմարդյունաբերություն։ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը մտահոգված է՝ այդ գործն այսօր հասարակական սեկտորի կամ էնտուզիաստների ուսերին է, փոխարենը՝ առաջամարտիկ պետք է լինի պետությունը․ «Խելացի տարբերակներից մեկը՝ զարգացնել ռազմարդյունաբերությունը և զարգացնել մարդկանց, որոնք կկարողանան 21-րդ դարի վտանգներին և տեխնոլոգիաներին համապատասխան կադրեր պատրաստել։ 21-րդ դարում լինելով՝ մենք ոչ մի ձևով չենք տարբերվում մեր նախնիներից, որոնք ապրում և աշխատում էին 19-րդ դարի վերջ 20-ի սկզբին»։

Այսօրվա երիտասարդը պիտի տիրապետի զենքին ու մարտի վարման կանոններին, ունենա լեռնահրաձգության մասին գիտելիքներ, ասում է Վովա Վարդանովը։ Նրան մտահոգողը ռազմարդյունաբերության համալիրի զարգացման գործընթացը չէ միայն։ Ըստ նրա՝ այսօր բնակչությունը պատրաստ չէ պատերազմին, օրինակ՝ չգիտի՝ որտեղ թաքնվել տագնապի ժամանակ, ինչպես պաշտպանվել։ Սա այն դեպքում, երբ Իսրայելում նույնիսկ կանգառներն են ծառայում իբրև ապաստարան․ «Ոնց որ էն ժամանակ ցեղասպանվող ժողովուրդ էինք, այ էդպես ցեղասպանվող փորձում ենք մնալ նույնիսկ անկախության պարագայում։ Մեզ մոտ անվտանգության հարցում գլխավոր գործառույթը հաստատ անտեսվում է։ Ոչ մի բան չէր արվում էն ժամանակ՝ 3 նախագահների ժամանակ, հիմա էլ՝ ոչ մի բան չի արվում։ Էլի նախագծերը հաստատվում են՝ առանց շենքի տակ ապաստարանների, ո՞ր դպրոցում եք լսել, որ տարհանման կամ էվակուացիայի դաս է անցկացվել վերջին 1 տարում»,- ասաց Վովա Վարդանովը։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրենը լավ լուր ունի։ Հայկական ռազմարդյունաբերության զարգացման խնդիրներն ու ռազմավարությունը նախորդ 2 օրերին քննարկվել է ամենաբարձր՝ պետական մակարդակով։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված քննարկմանը մասնակցել են Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն, ԱԱԾ-ն, Զինված ուժերի ղեկավարությունն ու ՏՏ 30 ընկերություններ։ Կարեն Վարդանյանը եզրակացրել է՝ նոր զինատեսակներ ստեղծելու գլխավոր խոչընդոտը կրթությունն է․ «Մեզ մոտ մասնագետների սով կա ամբողջ գծով՝ բանակային, ռազմարդյունաբերական՝ սկսած գործարանում խառատներից, տոկառներից, ֆրեզերագործներից և այլ մասնագետներից՝ վերջացրած արտադրության կազմակերպիչներից։ Մասնագետների խնդիրը մեզ մոտ ամենաթույլ՝ առաջնային խնդիրն է»։

Անվտանգության խնդրի լրջությունն ընդգծելու նպատակով Կարեն Վարդանյանը նշում է՝ 3-րդ համաշխարհային պատերազմը վաղուց սկսված է։ Զենքի կիրառմամբ Ֆիզիկական վնաս հասնելուց զատ գործի են դրվել զենքեր՝ տեղեկատվական դաշտում։

«Կա պատերազմ մարդկանց ուղեղների համար, մարդկանց պատկերացումների համար և մարդկանց կառավարելու համար։ Էդ պատերազմը այսօր շատ ավելի հզոր է դառնում, քան զենքի պատերազմը»,- ասաց Կարեն Վարդանյանը։

Ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ պատերազմել տեղեկատվական դաշտում։ Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը կարիք է տեսնում աշխատանքի օտարերկրյա լրատվական հարթակներում։ Այսօր Ադրբեջանը դեսպանությունների միջոցով գնում է լրատվամիջոցներ, որոնք քարոզում են Արցախի մասին այդ երկրի թեզերը։ Ըստ փորձագետի՝ ֆինանսական սղության պատճառով Հայաստանի դիրքերն այստեղ ավելի թույլ են, բայց Սփյուռքը որոշ չափով լրացնում է բացը։

«Շատ կարևոր է այսօր, թե ինչ պատկեր ես ստեղծում քո մասին։ Այսինքն՝ Ադրբեջանը տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի շուրջ փորձում է ստեղծել ագրեսորի պատկեր, չնայած ինքն է ագրեսիվ քաղաքականություն վարում։ Իրականում հայկական կողմն ավելի լավ դիրքերում է, որովհետև շատ ավելի մեծ քեյսեր կան Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումներով, ագրեսիվ հռետորաբանությամբ։ Էդ ամեն ինչը պետք է փորձենք շատ էֆեկտիվ կերպով տեղ հասցնել նաև միջազգային լրատվամիջոցների միջոցով»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը։

Նա մեկնաբանեց նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլն արդեն շփման գծում։ Մայիսի 30-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքվում լինելու օրը, ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց, թե հայ դիպուկահարը սպանել է ադրբեջանցի մայորին։ Փորձ արվեց ֆոն ստեղծել, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Ըստ ադրբեջանական հարցերով փորձագետի՝ Բաքուն գնալու է այսպիսի սադրանքների, քանի դեռ սահմանագծում չի ներդրվել միջադեպերը հետաքննող չեզոք մեխանիզմ։

Ի դեպ, հունիսի 1-ին Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ շեշտելով, որ իրադրության հետագա սրման ռիսկերի լիակատար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։ Սահմանագծում տիրող իրավիճակը գնահատելով՝ Հայաստանն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը։

Ռոբերտ Անանյան