Փրկարարները Վանանդ գյուղում ջրավազանից դուրս են բերել 18-ամյա երիտասարդի դին
Հասարակություն
03.06.2019 | 16:58ՀՀ ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով:
Ժամը 15:33-ին ջրափրկարարները Մ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին դուրս են բերել ջրավազանից: