Դռները փակել են ու աշխատողներին ներս չեն թողել. ի՞նչ է կատարվում Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասում

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Աշխատակիցների բողոքից հետո ուրբաթ տեղի ունեցած ժողովում տնօրինության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկուշաբթիից վերադառնալ նորմալ աշխատանքային  գրաֆիկի։ Այսօր առավոտյան, սակայն, աշխատողները գնացել են աշխատանքի, սակայն գործարանի դռները փակել են նրանց առջև և ներս չեն թողել։

«Չնայած պայմանավորվածությանը՝այսօր իրենք այլ բան էին որոշել։ Տեխնոլոգների միջոցով աշխատողներին տեղյակ էին պահել, որ երկուշաբթի չգան աշխատանքի, մենք որոշեցինք բոլորով գնալ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց աշխատակցուհիներից մեկը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հիմա էլ աշխատողներին առաջարկում են նոր պայմանագրեր կնքել՝ չնայած նախորդ պայմանագրերի ժամկետը չի լրացել։

«Ուղղակի ասեցին, որ նոր պայմանագիր պիտի կնքեն աշխատողների հետ։ Ով ցանկություն ունի՝ նոր պայմանագիր պիտի կնքի, ով՝ ոչ, ուրեմն դուրս կմնա աշխատանքից: Ասել են՝ հինգշաբթի հստակ կպատասխանեն»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Փակ դռների մոտ անօգուտ սպասելուց հետո արտադրամասի աշխատակիցները գնացել են Շիրակի մարզպետարան և հանդիպել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Վերջինը խոստացել է աջակցել նրանց:

«Մինչև ժամը 12։00-ն մնացինք գործարանում,  հետո որոշեցինք գնալ մարզպետարան։ Հանդիպեցինք մարզպետի հետ։ Այստեղ էլ մեր որոշ հարցերի պատասխան տրվեց: Ասացին,  որ մեզ կօգնեն, կմիջնորդեն, ամեն ինչով կաջակցեն»,- նշեց կարի արտադրամասի աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցները  բողոքում են աշխատանքային անհարմար պայմաններից՝ նշելով, որ աշխատում են ստրկական պայմաններում և պահանջում են իրենց ապրիլ ամսվա՝ 55.000 դրամ աշխատավարձի ամբողջական վճարում:

Էմմա Չոբանյան