Անհամբեր սպասում եմ հրապարակային ներողությունների. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնաբանել է շրջանառվող տեղեկությունները, թե ինքը ապօրինի հարստացել է, նվեր է ստացել ավտոմեքենա:

«Ես հասկանում եմ, որ իմ խաչը ծանր է, որովհետև ես արձագանքում եմ քաղաքական մեր թիմին վերաբերող հարցերին և հաճախակի հարվածը ինձ վրա է գալիս։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ինձ մեղադրում է 7 միլիոն դրամ հարստանալու համար, և ես չեմ կարողացել բացատրել՝ որտեղից այդ գումարը։ Դա, իհարկե, սուտ է և ճշմարտությանը չի համապատասխանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա պատմեց, որ վաճառել է իր Mitsubishi ավտոմեքենան՝ 11 500 ԱՄՆ դոլարով և գնել է 25 500 ԱՄՆ դոլարանոց նոր մեքենա։ Դրամական միջոցները չեն բավարարել, և նա դիմել է բանկին ու խնդրել, որ իր համար վարկային գիծ բացեն՝ 16 000 ԱՄՆ դոլարի չափով, ինչը երևում է ԱՔՌԱ համակարգում:

«Ընդամենը պետք էր ինձ զանգահարել և հարցնել՝ ինչպե՞ս կարող եմ ես դա բացատրել, և ես կբացատրեի: Այսուհետ թող որևէ մեկը չհամարձակվի ինձ վարկաբեկել, թույլ տա իրեն ինձ ասել՝ ինչ-որ մեկն ինձ մեքենա է նվիրել կամ ինձ համար գնել է»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ FIP.am կայքը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018 թվականին ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, և դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։

Ռոբերտ Անանյան