Խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչուհի Ն. Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի` աճուրդի հանված բնակարանը գնելու նպատակով վերջինիս որպես կանխավճար տվել է 900.000 ՀՀ դրամ: Բնակարանի առուվաճառքի վերջնական գործարքն իրականացնելու համար Ն. Մ.-ն ու նրա փաստաբանն իրեն խնդրել են սպասել մեկ ամիս, մինչև բնակարանի` հրապարակային աճուրդից հանելու գործընթացի ավարտը:

Սակայն բնակարանը խոստացված ժամկետում աճուրդից չի հանվել, ավելին, Ն. Մ.-ն ու վերջինիս փաստաբանն այն վաճառելու պատրվակով մեկ տարվա ընթացքում իրենից մաս-մաս ստացել են վաճառքի` նախապես պայմանավորված ողջ գումարը` 2.330.000 ՀՀ դրամ: Արդյունքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառվել է այլ անձի, իսկ Ն. Մ.-ն ու նրա փաստաբանն իր տված գումարները հետ չեն վերադարձրել, այլ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են այն:

Այսպիսով, քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: