Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մայիսի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում ներառված էր ԱՊՀ հետագա զարգացմանն ու արդիակականացմանը, ինչպես նաև կառույցի իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների ձևաչափով և ընդլանված կազմով կայացած քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինովացիոն ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությանը ու մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով մաքսային մարմինների փոխգործակցությանը։

Քննարկումների արդյունքներով ստորագրվել է մեկ տասնյակ փաստաթուղթ, մասնավորապես՝ գիտության հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման, թանգարանային գործում համագործակցության, ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, ապրանքների մաքսային ձևակերպման ու վերահսկման կարգի կանոնարգման վերաբերյալ: