Արձակված կրակահերթը կենցաղային մակարդակի վեճ չէ, այլ կրում է քաղաքական բնույթ. Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով ԱԱԾ-ին և Ոստիկանության կոչ է անում Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակոցների միջադեպի հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ։

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական, կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները որևէ խնդիր, այն էլ կենցաղային մակարդակի, չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն:

Կոչ ենք անում Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը և փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ:

Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը: Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի շրջանակը բավականին լայն է»: