Բակո Սահակյանը ՀՅԴ բյուրոյի անդամի հետ քննարկել է հայրենիք-սփյուռք կապերի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: