Տեղեկացա, որ արձանի ջարդուփշուրի պրոցես է սկսվել, լուծե՛ք էդ հարցերը․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Հայտնի այգու բացման օրը, երբ շրջայցի էինք, Վարդանյան եղբայրներն ինձ տեղեկացրին, որ առաջարկել են այգու հետ նաև այդ արձանը նորոգել, բայց ասվել է, որ դա մշակութային արժեք է, ես էլ ասացի՝ մշակութային արժեք է, թողեք հանգիստ քանդվի, պետք չէ նորոգել: Հանկարծ չկպնեք, մենք արդեն սովոր ենք, որ մշակութային արժեքը պետք է ավերակ լինի»,- այսօր Կառավարության նիստում անդրադառնալով Մյասնիկյանի արձանին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ այդ օրը կախված քարեր է տեսել, ասել է, որ տեսականորեն վտանգ կա, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել։

«Դրանից հետո ես անցնում եմ ու ինչ եմ տեսնում, տեսնում եմ, որ բերել են այդ արձանը ժապավենով փաթաթել են, ընդ որում՝ այն հայտնի շաբաթօրյակի օրը, երբ Սոս Սարգսյանի թատրոնը պիտի բացվեր: Ես այդ օրը Երևանի քաղաքապետին ու մյուս պատասխանատուներին ասացի, որ ճանապարհը, օրինակ, փակում են, ինչ-որ բան են կապում, ինչո՞ւ պետք է այդ փակելն արվի 73 թվի արտադրած ցելոֆանի ժապավենով՝ 25 տեղից կապած»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան