ԵԱՀԿ-ն աջակցում է հակակոռուպցիոն պայքարին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

«Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին անգնահատելի աջակցության համար և նշել, որ Հայաստանը շտապում է նյութականացնել ու անշրջելի դարձնել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության արժեքները:

«Մենք պատրաստվում ենք ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ՝ օգտագործելով աշխարհում կուտակված լավագույն փորձը»,- անդրադառնալով հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին՝ նշել է արդարադատության նախարարը՝ հատկապես կարևորելով կոռուպցիոն գործերի քննությունը մեկ միասնական մարմնում իրականացնելու ու հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինն օր առաջ ստեղծելու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հակակոռուպցիոն պայքարում ԵԱՀԿ աջակցությունը: Նրա խոսքով՝ սա Հայաստանին ուղղված ամենակարևոր ծրագրերից է, որին անմիջապես աջակցում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:  Վուկ Զուգիչը կարևորել է նաև ԵԱՀԿ-ՀՀ կառավարություն հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը, ինչպես նաև կարիքների շուրջ բաց երկխոսությունը»,-ասված է  նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: