Արցախի Բերձոր համայնքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի անվան կրթական հիմնադրամի միջևկնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ հիմնադրամը  Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում կհիմնադրի ժամանակակիցնյութատեխնիկական բազայով հագեցած գյուղատնտեսական քոլեջ:

«Հուշագիրը  ստորագրել  են   Արցախի Հանրապետության  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  և կրթական հիմնադրամի  նախագահ, բարերար   Անուշավան  Աբրահամյանը: Համագործակցությունն իրագործվել է ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Նորաստեղծ քոլեջի շենքը տրամադրել է Քաշաթաղի վարչական շրջանը, իսկ վերանորոգումը, կահավարումն ու ժամանակակից ուսումնական և մասնագիտական լաբորատորիաներով հագեցումը կատարվելու է հիմնադրամի կողմից:

Քոլեջում կներդրվի գյուղատնտեսական մինչև 8 մասնագիտություն,  կստեղծվի մինչև 50 աշխատատեղեր: Բացումը նախատեսվում է 2020 թվականին:

Կարևորելով հուշագիրը` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե  Աղաբալյանը նշել է, որ  միջին որակավորմամբ մասնագետ- արհեստավորները պահանջված են Արցախի աշխատաշուկայում և ներդրվող մասնագիտությունների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով գործատուների և աշխատաշուկայի առաջնահերթությունները. «Ստեղծելով նման  կրթական հաստատություն և  պատրաստելով համապատասխան   մասնագետներ՝  մենք  կսկսենք  ավելի  արդյունավետ   օգտագործել   մեր  ունեցած  ռեսուրսները, որոնք  կնպաստեն մեր երկրի  զարգացմանը:  Այս  ծրագիրը  մենք  կիրականացնենք   ՀՀ  կրթության  և  գիտության  ու  ԱՀ  գյուղատնտեսության նախարարությունների  հետ  համագործակցությամբ»,-մասնավորապես  ասել է  Ն. Աղաբալյանը:

Բարերար Անուշավան Աբրահամյանը նշել է, որ հիմնադրամը  կրթական   ծրագրեր է իրականացնում հատկապես   միջին մասնագիտական   և արհեստագործական  ուսումնական  հաստատություններում` նպատակ ունենալով աջակցել մարզերում ապրող  երիտասարդներին` մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում :

 «Հայաստանի  9  մարզերում  բացել ենք  արհեստագործական  ուսումնարաններ, որտեղ  ուսուցանվում են  վարսավիրական,  հասարակական  սնունդ  և  սապասարկում,  կար ու  ձև,  դիզայն, փայտամշակում,  շինարարական  հարդարման աշխատանքներ,համակարգիչների  վերանորոգում,  ռոբոտաշինություն,    ծրագրավորում, գինեգործություն, ոսկերչություն    և  այլն: Խորհրդակցելով  ԱՀ ԿԳՍ  նախարարության    ներկայացուցիչների  հետ,  մենք՝  հիմնադրամի   ներկայացուցիչներս,  նկատել  ենք,  որ    Արցախում գյուղատնտեսական մեծ  հնարավորություններ  կան, սակայն  մասնագետները  քիչ  են: Այդ պատճառով   որոշել  ենք  Բերձորում  ստեղծել գյուղատնտեսական   քոլեջ, որտեղ կպատրաստվեն  անհրաժեշտ  մասնագետներ»,- իր խոսքում նշել է Ա. Աբրահամյանը՝    ընդգծելով, որ  իրենց  նպատակն  է`  մշտապես   օժանդակել  կրթական հաստատություններին  և  պայմանը` առանց  հիմնադրամի  թույլտվության  ուսումնական հաստատությունները  չօգտագործել   այլ  նպատակներով:

ՀՀ  կրթության և գիտության  նախարարության    նախնական  (արհեստագործական)   և   միջին  մասնագիտական   կրթության  վարչության   պետ  Արտակ  Աղբալյանի խոսքով` Բերձորում  գյուղատնտեսական  քոլեջ    հիմնելու  ծրագիրը   Արցախի  և  Հայաստանի կրթական համագործակցության  հերթական գործնական արդյունքն է. «ՀՀ ԿԳՆ  կտրամադրի ներդրվող   մասնագիտությունների   բոլոր չափորոշիչները, ձեռնարկները, դասագրքերը: Կկազմակերպի դասախոսների վերապատրաստում, ինչպես նաև   ուսումնական ծրագրում կներդնենք  ձեռնարկատիրական մոդուլը, որը  մեր ծրագրային նորություններից է և  Հայաստանում  արդեն երկրորդ տարին է,   ինչ    իրականացվում  է: Այն  նպատակ   ունի   շրջանավարտներին  տալ ոչ  միայն  տեսական  և գործնական գիտելիքներ, այլև  ձեռնարկատիրական հմտություններ»,-մասնավորապես  նշել է  Ա.  Աղբալյանը:

 Հավելենք,  որ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը 2006 թվականից Հայաստանի  մարզերում միջին մասնագիտական կրթության ոլորտում բերագործական նպատակով ներդրումային ծրագրեր է իրականացնում:

Արցախում հիմնադրված քոլեջը «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից հովանավորյալ տասներորդ միջին մասնագիտական կրթական հաստատությունն է :

Տեղեկացնենք, որ բարերար Անուշավան Աբրահամյանին ընդունել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը»,- ասված է հաղորդագրությունում: