Աննա Հակոբյանն իր այցով, ժողովուրդը՝ հանգանակությամբ աջակցել են տավուշցի 18-ամյա Լևոնին, իսկ մի բարերար ստանձնել է բուժման ծախսերը. Ստյոպա Սաֆարյանի գրառումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աննա Հակոբյանն իր այցով, ժողովուրդը՝ հանգանակությամբ աջակցել են տավուշցի 18-ամյա Լևոնին, իսկ մի բարերար ստանձնել է բուժման ծախսերը. քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր հեռախոսով խոսեցի 18-ամյա տավուշցի Լեվոնի մայրիկի հետ, խնդրեց, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր-բոլոր մարդկանց իրեն աջակցության համար՝ նյութական, բարոյական, քարոզչական ու ամեն կարգի: Երեկ ուշ երեկոյան էլ գրել էի, որ հարազատներից իմացա, որ օրվա մեջ անակնկալ հիվանդանոց է այցելել ու Լեվոնին տեսակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ գեղեցկուհի Աննա Հակոբյանը: Լեվոնի մայրիկը և ընտանիքը խնդրեցին ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնել նրան այդ մեծ, կարևոր ուշադրության համար: Անցած ուրբաթ կեսօրից հետո էր, երբ բժիշկները ցուցում էին տվել թանկարժեք Օկտագամ դեղորայքի ձեռքբերումն ու Լևոնի համար օգտագործումը առաջիկա 10 օրերի ընթացքում, այլապես հետո ուշ կլինի: Շաբաթ առավոտյան հարազատների անունից ում գիտեի կամ իրենք մտածում էին, նամակ գրեցի աջակցության համար: Հասցեատերերի մեջ էր նաև տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը, որը նախատեսված է ուռուցքով հիվանդ երեխաների համար:

Հիմնադրամից ցավով տեղեկացրեցին, որ կանոնադրական նպատակներից դուրս /այլ հիվանդությունների դեպքում/ չեն կարող աջակցություն ցուցաբերել, որքան էլ ընդունում են, որ Լեվոնը և նրա ընտանիքը աջակցության արժանի են: Մենք էլ մեր հերթին հասկանալով տրված բացատրությունը, թեպետ մի փոքր տխրեցինք, բայց շարունակեցին ապավինել ժողովրդական աջակցությանը: Ու եթե չլինեին մեր բոլոր հայրենակիցները, որոնք գրեթե մեկ օրվա ընթացքում՝ կիրակի կեսօրից մինչև երկուշաբթի, շուրջ 1 միլիոն հանգանակություն կատարեցին, երկրորդ օրվա հարցը դժվար էր լուծելը:

Սակայն, պարզվեց, մեր գեղեցկուհի տիկին Աննան այլ հրաշք գործեց: Որպես զինվորի մայր այցելեց գրեթե իր տղայի հասակակից ու զինվոր դառնալ պատրաստվող Լեվոնին, մայրաբար զորակցեց նրան ու նրա մայր Աննային, ըստ այդմ ավելի մեծ հանրային ուշադրություն բերեց: Քիչ առաջ ինձ զանգահարեց Լեվոնի հորեղբայրը, աշխարհի օրհնանքը տեղալով թե՛ աջակցած բոլոր լավ, բարի մարդկանց, թե՛ տիկին Աննայի վրա, ասաց, որ հիվանդանոցին է դիմել գործարար մի ընտանիքը, որի համար Տավուշն ամենևին օտար չի եղել /անունը հետո կհրապարակվի իրենց թույլտվությունն ունենալուց հետո/, և ստանձնել է էական պատասխանատվություն Լեվոնի բուժման հարցում: Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց գիտեմ, որ առաջիկա երկու օրերի դեղորայքը հիվանդանոցում առկա է: Ու առնվազն տիկին Աննան իր այցելությամբ ավելի մեծացրեց հանրային ուշադրությունը, ինչի համար նրան անչափ շնորհակալ են Դավթյանների ընտանիքը: Ու ես սիրով փոխանցում եմ իրենց և իմ երախտիքի խոսքը:

Օրվա մեջ բժիշկներից ու մայրիկից հետաքրքվել եմ նաև Լեվոնի վիճակով: Երեկ մի պահ շնչառական ապարատի խնդիրներ էին եղել, բայց դրանից հետո ու այս քանի օրվա ներարկումների ֆոնին մայրը ասում է, որ Լեվոնի հայացքը ավելի պարզ է դարձել, արդեն ավելի լավ է կարողանում շարժել ոտքերը, մարմինը, քան նախորդ օրերին: Բժիշկներն էլ հաստատեցին, որ առաջին օրվա համեմատությամբ առաջընթաց կա, քանի որ այժմ տարբեր մկանախմբեր գործում են: Սա էլ երկրորդ լուրը:

Վաղը Լեվոնի հորեղբայը գալու է Երևան և ես նրա հետ միասին կայցելեմ բանկ ու իր ներկայությամբ կդատարկեմ հաշվեհամարում մնացածը. նշել էի, որ առաջին օրը շտապ կանխիկացրել ենք 632.000 դրամ գումար, և հաշվեհամարի վրա կա մնացած 300.000 դրամին մոտ գումար: Հաշվեհամարից քաղվածքը և ավելին՝ հանգանակությունների ցուցակը անուն առ անուն կտեղադրեմ առանձին: Լևոնի ապաքինումը, բժիշկների հավաստմամբ, ամիսներ է տևելու, և հասկանալիորեն, ընտանիքը հաստատ միայն սրանով ու ֆինանսներ պահանջող այս դժվարություններով չէ, որ անցնելու է: Եվ ուրախ եմ, որ կան ու կլինեն մարդիկ, ովքեր կստանձնեն այդ պատասխանատվության մի մասը:

Տիկին Աննայից զատ վերստին ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, որոնք հավաքաբար մեկարկը դրեցին աս ամենին՝ ապահովելով երկրորդ օրվա բուժման գումարը՝ 1 միլիոն 22 հազար դրամ:
Մնացած լավ լուրերի մասին կասեմ հաջորդիվ»: