Եթե Ոստիկանությունը բռնություն է գործադրել, չի նշանակում՝ տարիներ անց պիտի վեթինգի ենթարկել. Վալերի Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դատարաններն արգելափակելու ակցիան շտապ հավաք է համարում: Այս մասին Օսիպյանն ասաց Սարդարապատում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե իր գնահատականը, որ այդ ակցիան ինքնաբուխ էր, քննադատությունների առիթ է դարձել:

«Շտապ հավաք էր: Ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք»,- ասաց ոստիկանապետը:

Լրագրողների դիտարկմանը, որ ակցիան անցկացվեց վարչապետի հորդորով, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ինչ կապ ունի՝ ում կողմից էր: Հավաքների ազատության մասին օրենքում նշված չի՝ վարչապետը կամ դուք իրավունք ունեք կամ չունեք: Շտապ հավաքը մնում է շտապ հավաք»:

Անդրադառնալով ոստիկանության կողմից կիրառված բռնությունների և ոստիկանների նկատմամբ վեթինգի կիրառման մասին հարցին՝ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Եթե պահի տակ բռնություն է գործադրել, այնպես չի, որ պետք է ամիսներ, տարիներ անցնեն և վեթինգի ենթարկվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: