«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու, ինչպես նաեւ լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը

Լուրեր

21.04.2026 | 12:06
«Ներքին կարգով եք մրցույթ անում», «Խնդրում եմ լռեք և լսեք». Զարոկյանն ու Ավինյանը բանավիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:05
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.04.2026 | 11:58
Նախատեսվում է ընդլայնել հայրենիքի պաշտպանության ժամանակ տուժած զինծառայողների և զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքները
21.04.2026 | 11:49
Թիմ Քուքը հեռանում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից
21.04.2026 | 11:42
Laureus․ Հայտնի են տարվա լավագույն մարզիկն ու մարզուհին
21.04.2026 | 11:33
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բաղրամյան պողոտայի հողամասի նկատմամբ սեփականության պետական գրանցումը
21.04.2026 | 11:25
Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը
21.04.2026 | 11:17
Իրանի պատվիրակությունը գերագույն առաջնորդից «կանաչ լույս» է ստացել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Axios
21.04.2026 | 10:58
ԱՄՆ սենատորները նամակներով դիմել են Meta-ին և Alphabet-ին՝ կոչ անելով կանխել ՌԴ-ի ապատեղեկատվությունը Հայաստանի ընտրությունների նախաշեմին
21.04.2026 | 10:46
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 10:40
Աշխարհի գավաթ․ Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 10:32
Դիտարկեք Բաքու այցի հնարավորությունը, կինս պատրաստ է միանալ․ Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է ՄԻՊ-ին
21.04.2026 | 10:28
Ադրբեջանն այսօր դիզվառելիքի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Հայաստան
21.04.2026 | 10:19
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
21.04.2026 | 10:10
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած
Բոլորը

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունում նախօրեին թեժ քննարկում է եղել խմբակցության նիստերից արտահոսքերի թեմայի շուրջ։

Քննարկման ընթացքում պատգամավորները լրագրողների աղբյուրները բացահայտելու հետաքրքիր տարբերակներ են առաջարկել:

Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ այս հարցով պետք է դիմել ԱԱԾ եւ պարզել, թե ով է «սլիվ» անողը:

Ալեքսանդր Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ԱԱԾ-ն ավելի կարեւոր գործերով պետք է զբաղվի, ապա ավելացրեց՝ արտահոսքի թեման հաճախ նաեւ ուռճացված է:

Այնուհետ, շարունակելով ԱԱԾ-ին դիմելու իր առաջարկության թեման, պարոն Ավետիսյանն ասաց, որ դա հրապարակավ արված հայտարարություն չի եղել, գործընկերների հետ նեղ շրջանակում է քննարկվել:

«Նեղ շրջանակներում, քննարկումների ժամանակ արտահայտած կլինեմ նման միտք, բայց հրապարակային նման բան չի եղել: Ես չեմ մեկնաբանում այն խոսակցությունները, որոնք հնչում են նեղ գործընկերային շրջապատում: Դրանք պաշտոնական տեսք չեն ունեցել: Տարբեր հարցեր կարող են քննարկվել, որոնք հնչում են գործընկերային շրջանակում»,- ասաց նա եւ ընգծեց, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է նաեւ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հարցը:

Մասնավորապես, Ալեսանդր Ավետիսյանն անձնական կարծիք ունի, որ լրագրողները պետք է Ազգային ժողովի 334 համարի դահլիճի միջանցքում չսպասեն, մինչ կավարտվի իրենց փակ նիստը։

Պատգամավորը գտնում է, որ լրագրողները պետք է այդ ընթացքում կանգնեն ընդհանուր միջանցքում:

Նշենք, որ Ազգային ժողովի թ.334 դահլիճը գտնվում է ԱԺ լիագումար նիստերի դահլիճի հարեւանությամբ, այն բավականին մեծ սենյակ է, որտեղ անցկացվում են քառօրյա նիստերին հաջորդող բրիֆինգները, հանձնաժողովի համատեղ նիստերը, ԱԺ խորհրդի նիստերը, հանրային լսումներ, ինչպես նաեւ իշխանական խմբակցության փակ նիստերը:

Factor.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ հնարավոր է լինի առաջարկություն, որ նիստերի ընթացքում լրագրողների մուտքը դահլիճի նախասրահ արգելվի:

«Եթե շարունակեն ձայնագրություններ հրապարակել, ապա հնարավոր է: Իմ կողմից հնարավոր է հնչի նման առաջարկ»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Համազասպ Դանիելյանն էլ Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքն արդեն դիմել է խմբակցությանը, որ խմբակցության փակ նիստերի ժամանակ լրագրողներին Ազգային ժողովի 334 համարի դահլիճի նախասրահ չթողնեն:

«Ես արդեն առաջարկել եմ, որ մտածեն այդ ուղղությամբ: Եթե լրագրողներն ուզում են սպասեն եւ տեղեկատվություն ստանան, կարող են սպասել քիչ ավելի հեռու: Խմբակցությանը քննարկման ժամանակ առաջարկել եմ»,- ասաց նա:

Factor.am-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ փակ քննարկման ժամանակ Համազասպ Դանիելյանը գործընկերներին առաջարկել է, որպեսզի պատգամավորների օգնականները, «Իմ քայլը» խմբակցության աշխատակիցները լինեն լրագրողների կողքին, վերահսկեն լրագրողներին եւ հասկական, թե ինչպես է նրանց տեղեկատվություն փոխանցվում:

Factor.am-ի հետ զրույցում Համազասպ Դանիելյանն իր այս առաջարկությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց:

«Խոսքը վերահսկելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ եթե կա տարածք, այդ տարածքի կազմակերպման մասին է: Որեւէ հնարավորություն չպետք է տալ լրագրողին` էն ինչը իրենցը չի, ականջ դնել կամ տարածքի ֆիզիկական բնութագրիչներից ելնելով իրենց հասանելիքը դարձնել»,- եզրափակեց նա:

 

 

Նարեկ Կիրակոսյան