«Ամերիկա-իրանական պատերազմի դեպքում ՀՀ-ն կկանգնի հումանիտար ճգնաժամի առաջ»․ ընդդիմադիր պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հույս ունի, որ Իրանի շուրջ զարգացումները պատերազմի չեն հանգեցնի, դա վտանգավոր է Հայաստանի համար։

«Եթե այդպիսի բախում լինի, Հայաստանի լծակները, որպես էդպիսին, շատ նվազ են, որպեսզի ինչ-որ բան արվի, բայց ես հույս ունեմ, որ Հայաստանը կկարողանա թե՛ ամերիկացի, թե՛ իրանցի գործընկերներին փորձ անի գոնե մեկ սեղանի շուրջ նստել և խոսել էս մասին»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը։

Իրանի վրա հարձակումն, ըստ իշխանական պատգամավորի, Ամերիկան միայնակ չի որոշելու, բացի դրանից հնարավոր հակամարտող կողմերը պետք է մինչև վերջ հաշվարկեն՝ կկարողանա՞ն մարսել բախումները։

«Կարծում եմ, որ ամերիկյան ադմինիստրացիայում կան մարդիկ, որոնք լավ ուսումնասիրել են իրաքյան դեպքերը, և լավ հասկանում են ինչ հետևանքներ կարող է բերել Միջին Արևելքի համար որոշակի գործողությունները»,- ենթադրում է պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահ է, որ ամերիկա-իրանական սրացումը դեռ աճելու է մի պարզ պատճառով՝ Ամերիկայում նախապատրաստվում են 2020-ի նոյեմբերի նախագահի ընտրություններին։ Թրամփը հզոր մրցակից ունի հանձին փոխնախագահ Ջո Բայդենի, որը նախագահից լավ է հասկանում, թե միջազգային ինչ պրոբլեմների առաջ է կանգնած Ամերիկան։

«Որքան այս տենդենցը շարունակվի և Թրամփի վերընտրվելու հնարավորությունները պակասեն, այնքան Իրանի վրա հարձակվելու հնարավորությունը կավելանա։ Այդպիսի մի հնարք օգտագործեց Ջորջ Բուշ-կրտսերը 2003 թվականին հարձակվելով Իրաքի վրա, այդ հարձակումն իրականում ապահովեց նրա վերընտրությունը 2004-ի նոյեմբերին։ Եթե նույն հնարքին դիմի Թրամփը, նրա ընտրությունն ապահոված է»,- համոզված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Թրամփը պիտի որ ամեն ինչ անի, որ Ամերիկան դառնա պատերազմող երկիր, ամերիկացիները, ըստ պարոն Բաբաջանյանի, սովորաբար պատերազմող երկրի գերագույն գլխավոր հրամանատարին չեն փոխում։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, շատ կարևոր է, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում Հայաստանը, հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս հակամարտության հանդեպ․ «Ես գիտեմ, որ ՄԱԿ-ում առաջիկայում քննարկումներ են սպասվում, հաստատապես նաև մեզնից պահանջվելու է քվեարկություն այս հարցով․ շատ էական է, որ մեր քվեարկությունը նույնական չլինի անպայմանորեն Ռուսաստանի հետ։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը որևէ քվեարկություն, եթե նույնիսկ կրկնի Ռուսաստանին, դա պիտի չափազանց հասկանալի լինի Իրանի համար որպես հայկական դիրքորոշում, Հայաստանի դիրքորոշում, որը պարտադրված չէ Ռուսաստանից կամ որևէ այլ կենտրոնից»։

Մենք արդեն իսկ, ըստ Արման Բաբաջանյանի, պետք է քննարկումների մեջ լինենք հակամարտության մեջ ներքաշվող երկրների հետ՝ առնվազն արտաքին գործերի փոխնախարարների և արտգործնախարարների մակարդակներով։ Հայաստանը պատերազմի սկսման դեպքում կարող է կանգնել հումանիտար ճգնաժամի առաջ։

«Մենք հասկանում ենք, որ էդպիսի հարվածները հնարավորինս ապահով երկրներ ուղղակի հոսքեր են ստեղծելու և Հայաստանը Իրանի ժողովրդի ընկալմամբ հենց այդպիսի երկրների շարքում է։ Մենք գիտենք, որ կայունության տեսանկյունից Հարավային Կովկասը՝ Հայաստանը և Վրաստանը, իրանցի բարեկամ ժողովրդի կողմից ընկալվել է կայունության կանգառ»,- ասում է Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը նկատում է, որ այդպիսի զարգացման դեպքում Հայաստանը պետք է դիմի միջազգային հանրությանը՝ համապատասխան աջակցության ակնկալիքով, որպեսզի կարողանանք հումանիտար ճգնաժամը կառավարել հենց այն պատճառով, որ Հայաստանն ինքը այդ հոսքի կառավարման ներքին միջոցներ չունի։

Մհեր Արշակյան