Վերլուծելով Ադրբեջանի 2019թ. մայիսի զորավարժությունը. razm.info

Լուրեր

17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
Բոլորը

Մայիսի 20-24-ը Ադրբեջանի բանակն անցկացրեց հերթական խոշորամասշտաբ զորավարժությունը։ Մենք հետևել ենք զորավարժության ընթացքին և կփորձենք ներկայացնել մեր դիտարկումները. գրում է razm.info-ն:

Եթե փորձենք կարճ ձևակերպել, մեր դիտարկմամբ՝ «սա, ըստ էության, թիկունքային ստորաբաժանումների աջակցությամբ Ադրբեջանի բանակի 2-րդ կորպուսի զորավարժություն էր»:

Զորավարժության առաջին օրերին խաղարկվեցին թիկունքային ստորաբաժանումների զորաշարժի դրվագներ: Թիկունքային ասելով՝ նկատի ունենք Ադրբեջանի ԶՈւ 4-րդ (Բաքվի) կորպուսի մոտոհրաձգային ստորաբաժանումները, ինչպես նաև կենտրոնական ենթակայության «մասնագիտացված» ստորաբաժանումները:

Կենտրոնական ենթակայության ստորաբաժանումներից ներգրավվել էին օրինակ՝ հատուկ նշանակության ուժերի 052 հատուկ նշանակության բրիգադը, որը հայտնի է նաև որպես «Յաշմա», առանձին հրթիռային զորամասը՝ «Պոլոնեզի» և LORA-ի մարտկոցներով, տանկային ստորաբաժանում, ինժիներասակրավորային ստորաբաժանում՝ հատուկ տեխնիկայով, շարժական կամուրջներով ևն, ՀՕՊ ստորաբաժանումներ:

Զորավարժության ընթացքում, ըստ մեր դիտարկումների՝ խաղարկվեցին նաև երկրի հյուսիսից ստորաբաժանումների զորաշարժի դրվագներ: Այսպիսի զորաշարժի դրվագներ մենք նկատել էինք նաև 2018-ի հունիսին անցկացված զորավարժության ընթացքում:

Վարժանքների կրակային փուլը անցկացվեց Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի «սահմաններում», ինչին ներգրավեցին տվյալ կորպուսի զորամասերը: Չենք կարող ասել, սակայն, վերոնշյալ թիկունքային ստորաբաժանումները ամբողջությամբ ևս մասնակցել են կրակային փուլին, թե՝ ոչ:

Կրակային փուլին ներգրավվեց նաև զորային և գրոհիչ ավիացիա՝ Սու-25 գրոհիչներ, հարվածային Մի-24/35 և բազմանպատակային Մի-8/17 ուղղաթիռներ:

Այս կորպուսի ստորաբաժանումները տեղակայված են Արցախի հարավարևելյան սահմանների դիմաց` Մարտունի – Ֆիզուլի հատվածում: Կարելի է ենթադրել, որ այս զորավարժությանը խաղարկվել են հենց այս հատվածում գործողությունների սցենարներ: Հատուկ նշենք, որ մենք չենք պնդում, թե Ադրբեջանը սրանով առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հարավային ուղղությանը։ Նմանատիպ վարժանքներ անցկացվում են նաև այլ ուղղություններով: Օրինակ՝ այս տարի մարտին անկացված զորավարժությունն էլ, ըստ մեր վերլուծության, «թիկունքային ստորաբաժանումների աջակցությամբ 1-ին կորպուսի զորավարժություն էր», որտեղ էլ խաղարկվում էին Արցախի արևելյան, հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ գործողություններ:

Հետաքրքրական էր նաև հարավում առանձին հատուկ նշանակության 052 բրիգադի մասնակցությունը: 2016թ. ապրիլյան մարտերում այս ուղղությամբ կիրառվել էին տեղի կորպուսի հատուկ նշանակության ստորաբաժանումները, իսկ 052-ի ստորաբաժանումները՝ հյուսիսում Թալիշի ուղղությամբ: Կարելի է ենթադրել, որ զորավարժությանը փորձ է արվել ներդաշնակել հատուկջոկատայինների և տեղի մոտոհրաձգային ստորաբաժանումների գործողությունները նաև հարավում:

Ինչ վերաբերում է զորավարժության բուն կրակային փուլին, ապա առանձնահատկությունը թերևս գիշերային մարտն էր: Ադրբեջանում, իհարկե, գիշերային մարտի դրվագներ առաջին անգամ չեն խաղարկում, սակայն ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հարցազրույցում խոսելով զորավարժություններից, հատուկ ուշադրություն էր դարձրել հենց գիշերային մարտին՝ շեշտելով, որ իրենք 3-4 բրիգադի կազմով կարողանում են գիշերային մարտական զորավարժություններ անել: