Վարչապետը ոստիկանությանը քաղաքական գործընթացի մեջ ներքաշեց. Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«ՀՅԴ-ն երկար ժամանակ եղել է կոալիցիայի մեջ, դրանով շատ է նույնականացվել ՀՀԿ-ի հետ և միշտ դիտարկվել է որպես ՀՀԿ-ի կցորդ։ Հիմա ինքը կարիք ունի վերաիմիջավորման, ՀՅԴ-ն փորձում է այդ գործընթացն իրականացնել՝ անկախ նրանից, թե դա որքանով է հաջող կամ անհաջող»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այժմ ունի քաղաքացիների ձայների 5-10 տոկոսը, բայց եթե ճիշտ աշխատանք տանի, կարող է այդ թիվն ավելացնել. «Որպեսզի այդքան ընտրազանգված ներգրավի, ՀՅԴ-ն պետք է ռեբրենդինգի ենթարկվի։ Ոչ միայն իշխանություններին քննադատող լինի, այլև կարողանա մարդկանց մոբիլիզացնել։ ՀՅԴ-ն այդ գործընթացը սկսել է»։

Անդրադառնալով վարչապետի կողմից դատարանները շրջափակելու կոչին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ այդպիսով նա ցույց տվեց, որ ՀՀ-ում սուպերվարչապետություն է:

«Երբ վարչապետն ասաց շրջափակեք դատարանները, իսկ ոստիկանությանը հորդորեց չխառնվել, դրանով ցույց տվեց, որ ՀՀ-ում սուպերվարչապետություն կա։ Այսինքն՝ նա կարող է ոստիկանությանը հորդորել աջակցել գործողություններին, որոնք օրենքի հետ այդքան էլ համահունչ չեն»,- ասաց քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում: