ԵՄ-ն հոկտեմբերին կքննարկի Թուրքիայի անդամակցության կասեցման հարցը. Անգելա Մերկել
Քաղաքականություն
05.09.2017 | 15:54Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը հոկտեմբերին կքննարկի Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու շուրջ բանակցությունների կասեցման հարցը. փոխանցում է ria.ru-ն:
«Ես կառաջարկեմ, որ մենք հոկտեմբերին ԵՄ խորհրդում քննարկենք Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների հարցը, այդ թվում՝ ԵՄ անդամակցության բանակցությունների կասեցման կամ լիովին դադարեցման հարցը»,- ասել է նա:
Նշենք, որ Անկարան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թ.-ին, իսկ բանակցությունները սկսվել են 2005 թ.-ին: