«ՀՀ-ում պետք է պաշտպանված լինի կրոնական փոքրամասնությունների գործունեությունը». Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
24.05.2019 | 11:53«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքը փոխելու իրավունք, դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ կամ հրապարակավ, մասնավոր կարգով իրացնելու իրավունք է։ ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների ազատության իրավունքը, որը նույնպես ամրագրվել է ՀՀ Սահմանադրությամբ»,- այս մասին այսօր «Կրոնական համոզմունքի ազատությանը» նվիրված համաժողովի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում պետք է պաշտպանված լինի կրոնական փոքրամասնությունների գործունեությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան