«Բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվողները». Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կրոնի ազատությունը մարդու ազատությունն է, կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից է, և դա ուղիղ առնչվում է այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից: Կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրների թեմայով տարածաշրջանային համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուրախ եմ նշել, որ Հայաստանը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանն առավել ևս լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային և, տվյալ համատեքստում, կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից է»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից:

«Բայց մենք այս իրավիճակը բավական տարօրինակ ենք համարում նաև այն առումով, որ ամենատարածված կրոնների մեծ մասը, ըստ էության, բխում է միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվողները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան