ՄԻՊ-ն արձագանքել է փաստաբանի բաց նամակին․ զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ՝ բուժհետազոտման

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ղազարյանի առողջական վիճակի և բուժհետազոտումը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կազմակերպելու հարցի վերաբերյալ փաստաբան Նորայր Նորիկյանի բաց նամակին արձագանքել է ՄԻՊ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր factor.am-ը՝ փաստաբանը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ու ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին՝ ներկայացնելով զինծառայողի խիստ անհանգստացնող առողջական վիճակը․ Ա․ Ղազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով,  սիրտն արագ է աշխատում, շունչը կտրվում է, ունի սրտի ծակոցներ, մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, անհանգստացնում է նաև հետանցքի ճաքը, արնահոսում է: Նկատվում է երակների լայնացում:

Ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որով հայտնվել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունից գրություն է ստացվել այն մասին, որ Ա. Ղազարյանը ստացիոնար հետազոտության պետք է անցնի N հոսպիտալում:

Հետազոտման արդյունքում զինվորական ծառայության պիտանելիության հնարավոր փոփոխման անհրաժեշտության դեպքում Ա.Ղազարյանը կտեղափոխվի ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ հետագա փորձաքննության նպատակով:

Փաստինֆոյի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը նամակի հրապարակումից հետո տեղափոխվել է N հոսպիտալ, ենթարկվում է բուժհետազոտությունների և գտնվում բժիշկների հսկողության տակ: