Քաղաքացիները դիմել են սադրանքի. Վանեցյանը՝ Բագրատաշենի միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բագրատաշենի անցակետում միջոցառումն իրականացվել է օրենքի համապատասխան, որևէ խախտում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից չի եղել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում առևտրականների հետ տեղի ունեցած միջադեպին:

«Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնասպան կլինեն»,- ասաց Վանեցյանը՝ շեշտելով, որ դա սադրանք է որակում:

Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ՝ յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ. «Մեր քաղաքացիները, որոնք առևտրական նպատակներով պարբերաբար մեկնում են Թուրքիա և ապրանք են բերում, ուղղակի չեն ուզում վճարել մաքսազերծման համապատասխան գումարները: Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, խոսքը 20 տոննայից ավելի ապրանքի մասին է, որոնք բերվել են և չեն ուզել վճարել»:

Արթուր Վանեցյանն ասաց նաև, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ մաքսային ծառայության որոշ աշխատակիցների ձեռք է բերվել պայմանավորվածություն կաշառքի դիմաց այդ ապրանքները ՀՀ ներմուծելու համար:

«ԱԱԾ-ի կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է և իրականացվել են համապատասխան միջոցառումներ: Եվ մաքսային ծառայության այդ աշխատակիցը, որը մեր կողմից կասկածվում է կաշառք ստանալու մեջ, սովորեցրել է այդ քաղաքացիներին, որ աղմուկ բարձրացրեք, ճանապարհ փակեք, դիմեք ծայրահեղ քայլերի»,- պարզաբանեց ԱԱԾ տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան