«ՍԴ-ն և ԲԴԽ-ն ՍՊԸ չեն, որ երբ ուզենանք լուծարենք»․ պատգամավորները ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
20.04.2026 | 21:00
Գիտե՞ք ով է ՀՀ-ի այն առաջնորդը, ում օրոք ՌԴ-ն գազը չի թանկացրել, ԵՏՄ-ում առևտուրը թռիչքաձև աճել է․ դա Նիկոլ Փաշինյանն է․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:54
Հայհոյել, թքել ու սպառնալ, հետո՝ ներողություն խնդրել. ՔՊ-ականների վարքը՝ կանոնագրքից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:51
Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթությունները
20.04.2026 | 20:37
Սարյան փողոցում 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
20.04.2026 | 20:25
Ավագանու նիստի 51 հարցերից զեկուցվող է միայն 2-ը
20.04.2026 | 20:13
Ապրիլից շտապբուժօգնության աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է, կտրամադրվի նաև 40 հազար դրամ պարգևավճար
20.04.2026 | 20:00
Դաժան պայքար է լինելու ընտրություններում, ով վախենում է, որ հարվածներին չի դիմանա՝ թող տանը նստի․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 19:55
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն
20.04.2026 | 19:49
Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ձախ շրջադարձը ապրիլի 22-ից կարգելվի
Բոլորը

«Իմ քայլը» վաղը առաջարկելու է մեխանիզմներ Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ազդեցությունը առաջիկայում զսպելու համար։ Իշխանական պատգամավորները խուսափում են ասել, թե հատկապես ինչ մեխանիզմների մասին է խոսքը:

«Խոսքը նրա մասին է, որ էնպիսի հնարավորություններ ստեղծվեն, էնպիսի գործիքակազմ ստեղծվի, որ համակարգում եղած մարդիկ, որոնք չպետք է էդտեղ գտնվեն, հնարավորություն ունենան և խրախուսենք, նպաստենք, որ էդտեղ չլինեն»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։

Իմքայլական պատգամավորը չի շտապի ասել, որ իրենք մտածում են ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու տարբերակների մասին, ինքը սպասվելիք միջոցառումներն անվանում է համակարգերի առողջացում։ Պատգամավորն, ի դեպ, չի բացառում, որ կրկին ունենան ժողովրդի աջակցության կարիքը բարեփոխումները առաջ տանելու համար։

«Էս տեսակի ռեֆորմները չեն կարող տեղի ունենալ առանց բնակչության աջակցության, որովհետև սա հասարակական համերաշխությանը տանող և հասարակության մոտ եղած հիմնավոր մտահոգությունները հաշվի առնելով դրանց փարատման ուղղությամբ տարվող քայլեր են»,- հավատացնում է պարոն Դանիելյանը։

Այնուամենայնիվ, իմքայլականներն առանց նկարահանվելու ցանկության չեն հերքում, որ վաղվա լսումների ժամանակ կխոսեն հիշյալ մարմինները ցրելու մասին։ Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է՝ չկա որևէ սահմանադրական գործիք, որը իշխանությանը թույլ կտա Հրայր Թովմասյանի և Գագիկ Հարությունյանի ղեկավարած հիմնարկները ցրել կամ դատավորներին պարտադրել հրաժարական տալ:

«Եթե էդպիսի դրույթ չկա Սահմանադրության մեջ, բնական է, որ խոսքը կարող է վերաբերվել մարմինը լուծարելուն կամ ցրելուն, այլ կոնկրետ պաշտոնյաների հրաժարականներին, իսկ աշխատանքի իրավունքի կամավորության բնույթը թելադրում է, որ էդ պաշտոնյաները հրաժարական տան իրենց նախաձեռնությամբ, իրենց ներքին կամքին համապատասխան, եթե, իհարկե, նրանք այլ հիմքով չեն զրկվում այդ պաշտոնից»,- նկատում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Պարոն Պետրոսյանն իշխանությանն առաջարկում է լուրջ վերաբերվել պետական մարմիններ ստեղծելու կամ լուծարելու գործընթացին․  «Որովհետև դա ՍՊԸ չի ոչ էլ, ասենք, ինչ-որ մի բանի ցեխ ա, որ մենք երբ ուզենանք լուծարենք, երբ ուզենանք ստեղծենք»։

Պատգամավորն իշխանությանն ասում է՝ եթե կոնկրետ պաշտոնյայի ապօրինության մասին տեղեկություններ կան, պետք է գնալ նրա հետևից, ոչ թե մտածել ինստիտուցիոնալ համակարգը լուծարելու մասին։

«Ես էդպիսի իրավիճակ չեմ տեսնում, որ Սահմանադրական դատարանը կամ ԲԴԽ-ն իր ամբողջ կազմերով տան հրաժարական»,-արձանագրում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ անցումային արդարադատության դրույթներով իշխանությունը տարբերակներ գտնի դատական այդ երկու մարմինների հետ իր հաշիվները մաքրելու համար։ Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը զարմանում է, թե ինչու՞ պիտի իշխանությունը մտածի դատական այդ մարմինները ցրելու մասին:

«73 տոկոսանոց վստահություն ունեցող իշխանության համար որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում բարեփոխումներ իրականացնելու, ցանկացած օրենք էստեղ կարող է ընդունվել, ցանկացած Սահմանադրության նախագիծ այստեղ կարող է ընդունվել»,- արձանագրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պարոն Մարուքյանը ոչ մի խնդիր չի տեսնի, եթե իշխանությունը, ի վերջո, օրենքի ճանապարհով տարբերակներ մտածի և հասնի Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներին․ «Օրենքով ցանկացած բան կարելի է անել»։

Համենայնդեպս, ըստ պարոն Մարուքյանի, «Լուսավոր Հայաստանին» իշխանության նման սցենարների մասին ոչինչ հայտնի չէ։ Վաղը կսկսվեն անցումային արդարադատության մասին լսումները, որից հետո պարզ կդառնա, թե դատական բարեփոխումների որ ճանապարհով է ուզում գնալ իշխանությունը։

Մհեր Արշակյան