Երիտասարդ ժողովրդավարությունը, քաղհասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն. Արարատ Միրզոյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում էին Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան անձինք, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը:

«Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Թավշա հեղափոխությունից եւ ազատ, արդար ու ժողովրդավարության ոգով անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Մասնավորապես նա մանրամասներ է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, ընտրական համակարգի, հարկային, տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

«Երիտասարդ ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն: Ինչ խոսք, այս ճանապարհն ավելի հեշտորեն կարող ենք անցնել միջազգային գործընկերների աջակցությամբ»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է նաեւ Ազգային ժողովում իրականացվող ծրագրերը՝ ուղղված խորհրդարանի, պատգամավորների, աշխատակազմի կարողությունների հզորացմանը, վերլուծական, փորձագիտական կառույցների կայացմանը:

«Մենք կարեւորում ենք խորհրդարանի աշխատանքների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրության լայն շերտերի ներգրավվածությունը խորհրդարանի աշխատանքներին, այդ թվում՝ օրինաստեղծ գործընթացներին»,-ընդգծել է ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նշել է, որ իրենց պատվիրակությունը լավ ժամանակ է այցելել Երեւան, եւ իր երկիրը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունն ու աջակցման ծրագրերը զարգացման նոր ուղի ընտրած Հայաստանի հետ: Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունն ամենատարբեր ձեւաչափերով` հույս հայտնելով, որ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ստոկհոլմ կխթանի ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում գործակցության ընդլայնմանը:

Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերը, ներկայացնելով այցի առաքելությունը, ընդգծել է, որ նպատակ ունեն ծանոթանալու մեր երկրում հաստատված նոր իրողություններին, համագործակցության այն հնարավորություններին, որոնք իրենց կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանում մասնավորապես ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսության զարգացման, խորհրդարանի կարողությունների հզորացման ուղղությամբ: Նա կարեւորել է Ազգային ժողովի նախագահի այն նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվել է հարթակ` համակարգելու եւ ավելի նպատակային դարձնելու խորհրդարանական կառույցների գործունեության բարելավմանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների ջանքերը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել շվեդական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ուղղությամբ կատարած քայլերի համար՝ նշելով, որ վերջինիս ամբողջական գործարկումը փոխգործակցության նոր հնարավորություններ կընձեռի»,- ասված է հաղորդագրությունում: