Չեմ հիշում, թե այդ պահին Լևոն Երանոսյանն ինչով էր զբաղված. Օսիպյանը պատասխանում է Երանոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Օրերս ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտարարել էր, որ 2018 թվականի ապրիլին իր գործողություններով կանխել է բախումները: Կառավարության այսօրվա նիստից ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասաց՝ Երանոսյանի այդ հայտարարությանը ծանոթ չէ:

«Այդ ընթացքում ոստիկանությունը գործել է իր մասնագիտական գործառույթների սահմաններում, առաջնորդվել է օրենքով: Ինքներդ տեսնում եք արդյունքները»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Լևոն Երանոսյանը քրեական գործով անցնում, եթե ոստիկանությունը գործել է օրինական դաշտում, Օսիպյանն արձագանքեց. «Տեղեկացված չեմ, անկեղծ եմ ասում՝ ես ժամանակ չունեմ, ծանոթանամ՝ կանդրադառնամ»:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի՝ 2018թ. ապրիլին նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Բացի այդ՝ վերջերս Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առիթով հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան