ՍԴ դատավորի նոր թեկնածուն հանդիպել է «Իմ քայլի» հետ, դատարանների մուտքերը փակելու հետ կապված ուշագրավ հայտարարություն արել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության և Սահմանադրական դատարանի անդամի նոր թեկնածու Արթուր Վաղարշյանի փակ հանդիպումը:

Factor.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: Նա նշեց, որ հանդիպումը եղել է խմբակցության նախաձեռնությամբ: Պատգամավորը, մանրամասնելով հանդիպումը, նշեց, որ ՍԴ դատավորի թեկնածուին բազմաբնույթ հարցեր են տվել: Մինչև անգամ հետաքրքրվել են, թե ովքեր են իր բարեկամները, ինչ կապեր ունի, և, եթե վեթինգ կիրառվի, նա ինչ-որ խնդիրներ կունենա՞:

Արփի Դավոյանն ասաց, որ Արթուր Վաղարշյանը վստահեցրել է, թե որևէ խնդիր չի ունենա:

Ի դեպ, Արթուր Վաղարշյանը նաև մեկ ուշագրավ հայտարարություն է արել հանդիպման ժամանակ: Նա, մասնավորապես, ասել է, որ դատարանների մուտքերը փակելու Նիկոլ Փաշինյանի կոչը հակասահմանադրական չէ:

«Ես հարցրեցի, թե նա, որպես ՍԴ դատավորի թեկնածու, ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի հայտարարությանը, քանի որ շատ մասնագետներ այն որակում են հակասահմանադրական: Թեկնածուն պատասխանեց, որ վարչապետի հայտարարությունը հակասահմանադրական չէ»,- պատմեց պատգամավորը:

Factor.am-ի հարցին՝ պատգամավորները հետաքրքրվե՞լ են, թե նա ինչ կարծիք ունի, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցվել ու ուղարկվել է ՍԴ, պատգամավորը պատասխանեց, որ այդ թեմային չեն անդրադարձել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մեկ տարի է՝ չի կարողանում ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր: Մինչ այս՝ 6-րդ և 7-րդ գումարման խորհրդարաններին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էին Էմիլ Բաբայանը, Ելիզավետա Դանիելյանը, Վահե Գրիգորյանը և Գոռ Հովհաննիսյանը:

ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի կամ 63-ի կողմ քվեն: Հավելենք, որ իշխող ուժն այդ պաշտոնին հակված է տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին:

 

Նարեկ Կիրակոսյան