Գեորգի Ավետիսյանը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սայթաքումների մասին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում ներդրվել է այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս անասնաբուժության ոլորտում առավել պրոֆեսիոնալ կադրեր ունենալ։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ ներկայացնելով անցնող տարում ՍԱՏՄ կատարած աշխատանքը։

Նրա խոսքով՝ իրենք որոշել են անասնաբույժի օրը նշել, հանրայնացնել՝ դրանով առաջացնելով հետաքրքրություն ոլորտի նկատմամբ։ Ավետիսյանը նաև հավելեց՝ կա կադրերի և որակյալ մասնագետների պակաս։ «Կասեք, որ սնունդը դրանից չի դառնա անվտանգ, իսկ ինձ համար կարևոր է, որ այսօրեական ևս մեկ խնդիր լուծելով՝ մենք մեր աշխատանքը որակյալ և կարևոր չենք դարձնի»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի համար հաջորդ խնդիրը վերահսկողության անուղղակի մեխանիզմների ստեղծումն է, որոնց մեջ մտնում է  այդ մարմնի համագործակցությունը հանրային սեկտորի և լրատվամիջոցների հետ. «Մենք կարող ենք բոլորին դիտարկել որպես մեզ գործընկեր և համագործակցել նրանց հետ։ Սակայն, բարդանում է խնդիրը նրանով, որ մեկ սայթաքում պետական մարմնի կողմից կբերի նրան, որ մենք վստահությունը կկորցնենք, իսկ առանց վստահության ի՞նչ գործընկերություն, առանց գործընկերության ի՞նչ վերահսկողություն»։

Որպես իր ղեկավարած ծառայության սայթաքում Գեորգի Ավետիսյանը նշեց ծառայության աշխատողների կողմից կաշառք վերցնելու հնարավոր դեպքերը:

«Սայթաքումների մեկը կամայական աշխատակցի կողմից կաշառք վերցնելն է։ Այս պարագայում ուզում եմ նշել, որ իմ մեկ տարվա ընթացքում բազմիցս խոսել եմ աշխատակիցների հետ և բազմիցս առաջարկել եմ իրենց դնել հակառակ մարդու տեղը. արդյոք նրանց դուր կգա՞, որ որևէ պաշտոնյա գումար վերցնի չաշխատելու դիմաց»,- ասաց նա։