«Կոչ ենք անում ՌԴ կառավարությանը անհապաղ ազատ արձակել Ռոման Ուդոտին». հայաստանյան ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել:

«Ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանում գործող «Գոլոս» շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը:  Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անցյալ տարվա մարտին «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ նա, արձագանքելով «ՆՏՎ» լրագրողուհու անհարիր պահվածքին և հարցերին, վերցրել է նրա հեռախոսը: Ռ. Ուդոտը դիմել է ոստիկանություն և հայտարարություն տվել հետապնդման և մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման վերաբերյալ: Թղթակիցն իր հերթին ներկայացրել է հաղորդում հեռախոսի գողության մասին: Արդյունքում, «ՆՏՎ» հեռուստաընկերության թղթակիցների դիմումի համաձայն ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք): Ռոման Ուդոտը  չի ընդունում իր մեղքը:

Հարկ է նշել, որ այս միջադեպին նախորդել են պարբերական հետապնդումները Ռոմանի նկատմամբ, գիշերային զանգերը և սպառնալիքներն՝ ուղղված նրա ծնողներին, որոնք տեղ են գտել «ՆՏՎ»-ի ֆիլմերում ստահոդ լուրերի տարածման արդյունքում: Իրենց լրագրող ներկայացնող մարդիկ, որոնք ամենայն հավանականությամբ կապված են հատուկ ծառայությունների հետ, դարաններ լարելով՝ հոգեբանական ճնշման են ենթարկել նաև Ռոմանի անչափահաս երեխային:

Ռոման Ուդոտը Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող շարժման ամենահայտնի ակտիվիստներից է: Տարիներ շարունակ նա բացահայտել և վավերագրել է բազմաթիվ ընտրախախտումներ ինչպե՛ս Ռուսաստանում, այնպե՛ս էլ այլ երկրներում: Հայաստանում Ռ.Ուդոտը բացահայտել է 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կեղծարարությունը (տես հավելված 1): Ներկայումս Ռ.Ուդոտը ընտրական վիճակագրության միջազգայնորեն ճանաչված լավագույն փորձագետներից է, որը հանդիսանում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մի քանի մեթոդական նյութերի համահեղինակ:

Մենք՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս ընտրությունների դիտորդություն իրականացնող ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում Ռ.Ուդոտի նկատմամբ հետապնդումները և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքները:

Միանալով «Գոլոս» դիտորդական շարժման հայտարարությանը՝ կոչ ենք անում ՌԴ Կառավարությանը և իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել Ռ.Ուդոտին և վերացնել նրա նկատմամբ անհիմն մեղադրանքները:

Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին աչալուրջ լինել ինչպես ակտիվիստի դեմ հարուցված քրեական գործի ընթացքի, այնպես էլ նրա ընտանիքի նկատմամբ հնչող սպառնալիքների կանխարգելման նկատմամբ:

  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Ականատես» դիտորական նախաձեռնություն
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք,
  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,
  • «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,
  • Իրազեկ քաղաքացիների միավորում, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք»,- ասված է հայտարարությունում: