Ոչ մի տրամաբանություն չկա Ձեր ասածի մեջ. Ալեն Սիմոնյանն ու Հայկ Սարգսյանը թեժ բանավիճում են ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Վիճակախաղերի մասին օրենքի նախագծի քննարկմանը հիշեցրեց, որ նախորդ քննարկման ժամանակ, երբ ասում էր, որ եթե մոլախաղերի դեմ պայքարելու նպատակ է դրված, ապա պետք է պայքարել օնլայն տիրույթի դեմ, սակայն վիճակագրություն չուներ: Այժմ պատկան մարմիններին հարցումներ է արել և ունի որոշ վիճակագրություն։

«2010-ին օնլայն տիրույթի խաղադրույքների ընդհանուր շրջանառությունը 14 միլիարդ դրամ է, շարունակական աճել է և 2018-ին դարձել է 306 միլիարդ դրամ, այսինքն՝ ութ տարվա ընթացքում 23 անգամ աճել է թիվը: Նաև ասեմ, որ այս թվից պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ դրամ, այսինքն՝ ընդհանուր շրջանառության 1.4 %-ը, և եթե այս 306 միլիարդի դեմը կարողանանք առնել, և այն ուղղվի այլ ճյուղեր, կունենանք 20 միլիարդ դրամ պետական տուրք»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ այս նախագծով պայքար է գնալու միայն 16.7 տոկոսի դեմ, և չպետք է մոռանալ 83 տոկոսի մասին։ «Եթե պրոգրեսը շարունակվի առանց մեր միջամտության, բոլոր գրասենյակները փակվելու են, ավելի եկամտաբեր է գործել օնլայն տիրույթում, քան ունենալ գրասենյակներ: Այդ 16.7 տոկոսում 1.600 աշխատող կա, այդ ընկերությունները վարձակալած գրասենյակներ ունեն։ Սրա դեմ պայքարելով՝ մենք մոլախաղերի դեմ մեծ հաշվով չենք պայքարելու, ուղղակի ուենալու ենք աշխատատեղերի կրճատում և պետությանը պատճառված վնաս»,-ասաց Սարգսյանը:

Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ գործընկերն անդադար խոսում է օնլայն տիրույթի մասին, սակայն մինչ այժմ զրո առաջարկ է հնչել այդ ոլորտի կարգավորման վերաբերյալ: «Օնլայնի հետ կապված՝ հնարավոր չէ փակել, օնլայնը եղել է, կա ու մնալու է: Եթե դա սահմանափակենք, փողն ուղարկվելու է Անգլիա, Թուրքիա և այլն»,- ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանն առաջարկ հնչեցրեց օնլայն տիրույթում խաղադրույքների սահմանափակման վերաբերյալ. նա առաջարկեց բանկային քարտերի տվյալներն արգելափակել, սակայն Սիմոնյանը նկատեց, որ այդ կերպ էլ հնարավոր չէ պայքարել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան