Պարոն Սարգսյանն ասում է՝ օնլայն, օնլայն, բայց օնլայնի մասին զրո առաջարկ կա. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

63 հազար մարդ տարված է վիճակախաղերով, որոնցից 3 հազարը մոլի խաղացողներ են: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց նախաձեռնության հեղինակներից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բուքմեյքերական գրասենյակներում ոչ մասնագիտական գործունեությամբ զբաղված է ընդամենը 1.345 մարդ: Մենք այս հարցը մեկ տարի քննարկում ենք, դեռ մի տարի էլ կձգվի, իրենք կկարողանան իրենց համար աշխատանք գտնել: Իսկ այն մարդիկ, որոնք իրենց բնակարանները տարվել են, դժվար թե կարողանան հետ բերել: Այսինքն՝ այստեղ մի կողմում 1.350 մարդ է, մյուս կողմում՝ 63 հազար: Պարոն Սարգսյանը (խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին է – խմբ.) այստեղ անընդհատ ասում է՝ օնլայն, օնլայն, բայց արդեն ինչքան ժամանակ է՝ քննարկում ենք հարցը, և զրո առաջարկ է եղել օնլայնի հետ կապված, որովհետև ժամանակակից աշխարհում հնարավոր չէ դա փակել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ եթե քննադատում են օնլայն խաղադրույք անելը, պետք է հասկանալ, որ «օնլայն դաշտը վերահսկելի է ծավալների առումով, վերահսկելի է նիսյայի առումով, վերահսկելի է նաև տարիքային առումով»:

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել է, որ պետք է պայքարել առաջին հերթին օնլայն տիրույթում մոլախաղերի դեմ, որովհետև այն 80 տոկոսն է կազմում: Նա նաև առաջարկել է մեկ տարով հետաձգել բուքմեյքերական «բեթշոթերը» փակելու դրույթի կիրառումը: Ալեն Սիմոնյանն այս առաջարկին համաձայն չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան