Խոշոր արտադրողին ասում ենք՝ «փակվեք հլը, շուտ». Գագիկ Ծառուկյանի թիմակիցը՝ ցեմենտի տուրքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցությունից Արթուր Դալլաքյանը նշեց, որ անհասկանալի է տեղական արտադրողի առջև նման պայմաններ դնելը՝ նկատի ունենալով պետական տուրքի նոր արժեքը:

«Գալու է ժամանակ, որ ներքին արտադրողն էլ չի աշխատելու, դադարեցնելու է գործը։ Ունենք երկու խոշոր արտադրող, որոնց ասում ենք՝ փակվեք հլը, շուտ։ Սա մոտեցում չի: Ամեն ինչ կորցնելու եք։ Այսօրվա այս քայլը բերելու է մեր գործարանների փակման կամ էլ աշխատելու ձևը փոխելու են»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում էին պետական տուրք սահմանել նաև կլինկերի համար:

Նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և կընդգրկվի մայիսի 29-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանական հանձնաժողովի նիստում առաջարկեց ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել ոչ թե 22 հազար դրամ, ինչպես առաջարկվել էր նախկինում, այլ 14 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան