Հանրապետական օլիմպիադայի մասնակիցների մեծ մասը մայրաքաղաքից է. ԿԳ նախարարը հաղթողներին պարգևատրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

11-ամյա Վրեժ Ղազարյանն Աշտարակի Վ.Պետրոսյանի  անվան դպրոցի 5-րդ դասարանում է սովորում:

Այսօր Կրթության ու գիտության նախարարությունում է՝ անձամբ նախարարից ստանալու հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմը:

«Երբ տեղափոխվեցի հինգերորդ դասարան, հնարավորություն  ստացա մասնակցել մաթեմատիկայի օլիմպիադային: Այդքան էլ վստահ չէի, որ առաջին անգամ մասնակցելով հաջողություններ կունենամ, առաջին կարգի դիպլոմ կստանամ, բայց իմ հույսերն արդարացվեցին և հիմա ձեռքումս իմ չարչարանքն եմ պահում»,- նշում է Վրեժ Ղազարյանը:

Ապագա ծրագրավորող Վրեժը մաթեմատիկային օրական 3-4 ժամ է տրամադրում:  Օլիմպիադայի ամենակրտսեր մասնակիցներից է, մյուսներն արդեն ավագ դպրոցում են սովորում: Ասում է՝ նախարարից մրցանակ ստանալը շատ է ոգևորել: Կրթության նախարարը նույնպես այս առիթով ոգևորված էր:

«Ինձ համար մեծ պատիվ է՝ Հայաստանում տարբեր առարկաներից լավագույն  ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ ՀՀ-ում ում առաջնային է լինելու կրթությունը և գիտելիքը: Հարգանք ու պատիվ են ունենալու  բոլոր նրանք, ովքեր այս ուղղությամբ ունեն հաջողություն»,- ընդգծում է Արայիկ Հարությունյանը:

Հանրապետական օլիմպիադային 16 առարկա է ներկայացված, գերակշռողը մաթեմատիկան է: Այս տարի, նախորդ տարվա համեմատ, մասնակցության ավելի մեծ ցուցանիշ է գրանցվել. մասնակցել է 1568  դպրոցական՝ նախորդ տարվա 1535-ի համեմատ: Վերջին փուլում ընդամենը 72 դպրոցական է առաջին կարգի դիպլոմի արժանացել: Մասնակիցների գերակշիռ մասը մայրաքաղաքից է:

Արայիկ Հարությունյանը վստահ է, որ պարգևատրված երեխաներն առաջիկայում ավելի մեծ հաջողություններ կգրանցեն:

 

Նելլի Մելքոնյան