Գործ ունենք ոչ թե դատարանի, այլ կազմակերպված բանդայի հետ. Ստեփան Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ

– Պարո՛ն Սաֆարյան, տեղյակ եք, որ ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի մասով գործը և այն ուղարկել Սահմանադրական դատարանի քննությանը: Ի՞նչ է սա նշանակում և սպասո՞ւմ էիք նման զարգացման:

– Անկեղծ ասած՝ չէի սպասում, բայց այն, որ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով միջնորդությունը և կալանքը փոխարինվեց ազատության մեջ գտնվելով, սա արդեն որևէ բան ասում էր: Հատկապես, երբ դրանից մեկ օր առաջ նրա պաշտպանները բավական մեծ վստահություն էին հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ:

– Սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ եք ակնարկում:

– Սա նշանակում է, որ նրանք տեղյակ էին, թե ինչ ընթացք է ստանալու իրենց միջնորդությունը, և նաև այժմ, երբ հետահայաց նայում եմ, հասկանալի է դառնում, թե ինչու հենց առաջին օրը դատարանի դիմաց և դատարանի ներսում հավաքված այդ խաժամուժն արգելում էր ամեն կերպ, որպեսզի գործով մասնակցող այլ փաստաբաններ, ինչպես Վահե Գրիգորյանը, Սեդա Սաֆարյանը, մուտք գործեն և մասնակցեն դատական պրոցեսին: Եվ անգամ, երբ Վահե Գրիգորյանը փորձել էր ելույթ ունենալ, նրան, ըստ էության, արգելել էր դատարանը: Բառացիորեն րոպեներ առաջ տեղեկացա նաև պարոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա նույնպես հիշատակում էր այս հանգամանքը: Եկեք արձանագրենք, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից, ով քննում էր գործը, ուղղակի տեղի է ունեցել օրենսդրորեն պարտադիր ընթացակարգերի խախտում, որովհետև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը և դրա կապակցությամբ փաստաբանների ներկայացրած միջնորդությունը միայն և միայն իրենց անձնական գործը չէ՝ մեղադրյալ-փաստաբաններ-դատավոր այս եռանկյունու գործը չէ: Սա առնչվում է բոլոր տուժողներին:

– Ռոբերտ Քոչարյանն ազդեցությո՞ւն է ունեցել ընդհանուր իրավասության դատարանի կամ դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա:

– Այս ամբողջը ցույց է տալիս, որ գործ ունենք լավ պլանավորված, կազմակերպված թատերական ներկայացման հետ, որի բոլոր կողմերը, մասնակիցները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, այդ թվում՝ Քոչարյանը, որը բավականին լավ պատրաստված էր եկել՝ այդտեղից տուն մեկնելու համար… Դրա մասին էր վկայում ինչպես նրա համար բերված մեքենան, այնպես էլ, ընդհանուր առմամբ, դատարանի դահլիճում նրա կողմնակիցների մեծ վստահությունը, և նաև օրեր շարունակ նրանց կողմից դատարանի նկատմամբ իրականացված ճնշումները, շանտաժը: Կրկին վերադառնալով նախապատրաստված թատրոնին՝ հենց միայն գործով ներգրավված այլ տուժողների, շահերի ներկայացուցիչների խոչընդոտումը, նրանց՝ ոչ պատշաճ ծանուցումը, նրանց զրկելը առարկելու, միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, սա ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե դատարանի, այլ կազմակերպված հանցավոր բանդայի հետ:

– Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում գործը կարճելն ու ՍԴ ուղարկելը:

– Սա ժամանակ շահելու միջոց է, Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվությունից խուսափելուն օգնելու փորձ է: Մի բան ակնհայտ է, որ եթե այդ մասով կարճվում է և անձեռնմխելիության հիմքով գնում է Սահմանադրական դատարան, այստեղ հարց է ծագում ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված՝ նախագահի՝ իրավունք ունենալ-չունենալու և անձեռնմխելիության բացարձակ պատկերացումներով պաշտպանված լինելու մասին: Հետևաբար, եթե այս տեմպերով շարունակվի և ՍԴ-ն, որը գրպանային դատարան է եղել, և դրանում մենք բոլորս համոզվել ենք բազմիցս, ներկայացնի այդ վճիռը, սա նշանակում է, որ բոլոր պայմաններն ապահովվում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը և այդ գործով անցնող մյուս անձինք խուսափեն պատասխանատվությունից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան