Հայտարարության հասցեատերերը հասկացան, որ չեն կարող Հայաստանը դնել զոհասեղանին․ «Իմ քայլի» պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
Բոլորը

Factor TV-ի տաղավարում մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը

-Արդեն տեղյակ եք առավոտյան ինչ է տեղի ունեցել՝ արգելափակվել էին Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը, 1-ն անց 30-ին դրանք բոլորը բացվեցին վարչապետի հորդորով․․․

-Ես ինքս Աջափնյակի դատարանի դիմաց եմ եղել։

-Դատարաններն արգելափակելու առավոտյան ակցիան դատավորներին վախեցնելու փորձ չէ՞ր։

-Ամենևին, ոչ վախեցնելու, ոչ սպառնալու։ Սա ընդամենը ուղերձ էր դատական համակարգին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մենք իշխանության երկու ճյուղերում ունենք ժողովրդից ձևավորված իշխանություն։ Ազատ արդար թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորվեց խորհրդարան, խորհրդարանը ձևավորեց կառավարություն, մենք ունեցանք ժողովրդի իշխանության իրացումը օրենսդիր իշխանության մակարդակով, գործադիր իշխանության մակարդակով, սակայն դատական իշխանության մակարդակով շարունակում է գործել այն համակարգը, որը եղել է նախորդ իշխանության ժամանակ։

-Ինչու՞ դուք չընտրեցիք պակաս հեղափոխական ճանապարհը՝ օրենսդրական աշխատանքների միջոցով խելքի բերել դատական համակարգը։

-Սա ուղղակի ուղերձ էր էդ ամբողջ համակարգին։

-Դատավորներն ի՞նչ պիտի անեն, ուղերձի նպատակն ի՞նչն էր։

-Դատավորներն ունեին մեկ տարի ժամանակ, որպեսզի վերականգնեին հանրության հանդեպ վստահությունը։ Արդեն երկու տասնամյակ, կասեի երկուսուկես տասնամյակից ավել դատական համակարգի հանդեպ կա տոտալ անվստահություն։ Այս մեկ տարվա մեջ այդ անվստահությունը մեկ տոկոսով անգամ չնվազեց, վստահությունը չավելացավ։ Դատական համակարգն ունենալով բոլոր հնարավորությունները լիարժեք անկախություն գործադիր իշխանության կողմից որևէ ճնշում չունենալով, լինելով լրիվ ազատ, չձեռնարկեց որևէ գործողություն, որ իր հանդեպ վստահությունն ավելանա։ Մարդիկ չեն վստահում։

-Փաշինյանի այս կոչը՝ արգելափակել դատարանները, ձեր թիմում քննարկվե՞լ էր։

-Իհարկե։

-«Ֆրիդըմ Հաուսի» Հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկանը, ըստ լրատվամիջոցների, անդրադառնալով այսօր առավոտվա ակցիաներին, ասել է, որ հետհեղափոխական Հայաստանում վտանգն այն էր, որ չկարողանալով երկիրը վերափոխել արագ և կայուն կերպով, Փաշինյանը կվերադառնա պոպուլիզմին։ Ձեզ մտահոգու՞մ է միջազգային հեղինակավոր կառույցի ներկայացուցչի այսպիսի գնահատականը։

-Կարծիք արտահայտողն անձ է։ Ավելի լավ կլինի, որ ինքն իրենով մտահոգվի։ Տվյալ դեպքում անձ է, որովհետև ինքը լինելով հեղինակավոր կառույցի ներկայացուցիչ, կարող է ուղղակի վարկաբեկել այդ կառույցը։ Որովհետև ինքն անում է հայտարարություն, որն իր տիրույթում չէ։ Անում է հայտարարություն, տեսեք, որն իր թիրույթում չէ։ «Կվերադառնա պոպուլիզմին»։ Այսինքն, հեղափոխությունն էդ մարդու համար պոպուլիզմ է։ «Ֆրեդոմ Հաուսըն» իր հեղինակությամբ հաստատ էն կառույցը չէ, որ ժողովրդավարական փոփոխությունները համարի պոպուլիզմ։ Ես չգիտեմ այս մարդուն ինչն է խոցում։ Միջազգային կառույցների ներկայացուցիչների բազմաթիվ փորձեր ենք ունեցել, որոնք այլ շահեր են ունեցել Հայաստանի հետ կապված հայտարարություններ անելիս։ Դրա համար եմ ասում՝ անձ է էս դեպքում, կազմակերպություն չէ, կազմակերպությունները ավելի հաշվարկված են և զսպված են, տասը չափում են, մեկը կտրում։

-Ի՞նչը նկատի ունի վարչապետը։ Ովքե՞ր են ուզում Հայաստանի կառավարությանը դնել հարվածի տակ Արցախի տարածքները հանձնելու ծրագրով։

-Նրանք են, ովքեր հնարավորություն ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերի մեջ գտնվելու, իրենց ապրած կյանքի մի մեծ հատված նրանց հետ անցկացնելով։ Վարչապետն ամեն ինչ ասել է, ավելին ասելու կարիք լինի, կասի։ Հայտարարության հասցեատերերը հասկացան, որ անզոր են Հայաստանը դնել զոհասեղանին։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները տեսանյութում