Ընտրությունները Վրաստանում. իշխող ուժի բացարձակ հաղթանակը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 19-ին Վրաստանում տեղի ունեցան միջանկյալ և արտահերթ ընտրություններ, որոնց նախնական արդյունքների համաձայն՝ գրեթե բոլոր ընտրատարածքներում բացարձակ հաղթանակ են տանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները:

Իշխող ուժի թեկնածուները քաղաքապետի մանդատ կստանան Զուգդիդիում, Մառնեուլիում, Զեստաֆոնիում, Ճիաթուրայում և Խուլոյում:

Թեժ պայքար էր ընթանում հատկապես Զուգդիդիում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար ընդդիմությունն առաջադրել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տիկնոջը՝ Սանդրա Ռուլոֆսին։ Վերջինս ստացել է ձայների 42 տոկոսը, հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Գիորգի Շենգելիան՝ 54 տոկոսով:

Մառնեուլիում 90 ընտրատեղամասից ստացված տվյալների համաձայն ձայների 78,6 տոկոսով առաջին տեղում է «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Զաուր Դարգալին: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Ագիլ Մուստաֆաևը ստացել է քվեների մոտ 11 տոկոսը։

Խուլոյում ձայների 70,91 տոկոսով հաղթող է ճանաչվել իշխող կուսակցության թեկնածու Վախթանգ Բերիձեն:

Ճիաթուրայում նույնպես հաղթանակը «Վրացական երազանքինն» է․ Գիվի Մոդեբաձեն հավաքել է ձայների 64,58 տոկոսը:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, Զեստաֆոնիում առաջնորդում է իշխող կուսակցության թեկնածու Գիորգի Գոգլիչիձեն՝ 50,7 տոկոսով:

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, այստեղ Վրաստանի նախագահ ընտրվելուց հետո Սալոմե Զուրաբիշվիլին ազատեց Մթածմինդայի թաղամասի մեծամասնական պատգամավորի մանդատը: Նախնական տվյալներով այստեղ ևս առաջատար է «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Լադո Կախիձեն՝ 41 տոկոսով, սակայն, երկրորդ փուլը Մթածմինդայի ընտրատարածքում անխուսափելի է։ Այդ մասին ասել է նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի տվյալների համաձայն, ընտրություններում ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Սագարեջոյում, ամենացածրը՝ Մթածմինդայում:

Այսպիսով Վրաստանում մայիսի 19-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքապետ են ընտրել Զուգդիդիում, Մառնեուլիում, Խուլոյում, Ճիաթուրայում և Զեստաֆոնիում: Միջանկյալ ընտրություններ են տեղի ունեցել Մթածմինդայում: Զուգահեռ միջանկյալ ընտրություններ են տեղի ունեցել շրջանային սակրեբուլոներում՝ Սագարեջոյում, Ախմետայում, Ադիգենիում, Օզուրգեթիում, Ճիաթուրայում, Տկղիբուլիում, Ծկղալտուբոյում և Զեստաֆոնիում: