«Իշխանության 3 ճյուղերից 2-ը՝ գործադիրն ու օրենսդիրը, պատկանում են ժողովրդին, դատականը՝ ոչ». պատգամավոր

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Հանուն արդար դատարանի» ակցիայի  գյումրեցի մասնակիցներին միացել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Factor.am-ի հետ զրույցում նա նշեց, որ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ եկել է ժողովրդի կողքին կանգնելու և սատարելու նրան:

«Մեր Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Փաստացի վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ իշխանության 3 ճյուղերից երկուսը՝ գործադիրն ու օրենսդիրը, պատկանում են ժողովրդին, դատականը՝ ոչ, ինչի հետևանքով ժողովրդի բողոքի ալիք առաջացավ: Իսկ վարչապետը, ընտրված լինելով ժողովրդի կողմից, ներկայացնում է ժողովրդին, կատարում է նրա պահանջը»,- ասաց Կարեն Սարուխանյանը:

Պատգամավորն այս ակցիան համարում է ընթացիկ գործողություն՝ պայմանավորված ժողովրդի մեջ առկա բողոքի ալիքով:

«Այս պահին, որպես դատական համակարգի առողջացման այլ տարբերակ, ես պատկերացնում եմ անցումային արդարադատությունը, որի ուղղությամբ օրենսդիր իշխանությունն աշխատում է: Պետաիրավական հանձնաժողովն այդ դրույթներն է մշակում, մայիսի 24-ին լսումներ են լինելու: Բայց քանի որ վերջին իրադարձությունները շատ արագ էին, և ժողովրդի մոտ բողոքի ալիք բարձրացավ, դրա հետևանքով սա ընթացիկ իրադարձությունն է»,- ասաց նա:

 

Կարեն Սարուխանյանը վարչապետի կոչը հակասահմանադրական չի համարում:

«ՀՀ-ում իրական իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացուն: Ժողովրդի ցանկությամբ արվելու է ամեն քայլ, իսկ վարչապետն ընտրվել է ժողովրդի կողմից՝ բացարձակ մեծամասնությամբ»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Էմմա Չոբանյան