Ոստիկանությունը հորդորեց դատավորներին ներս թողնել, ցուցարարները վանկարկեցին` ամոթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.05.2019 | 10:08Ոստիկանությունը հորդորում է դատարանների մուտքերն արգելափակած քաղաքացիներին՝ թույլատրել դատավորներին մուտք գործել դատարանի շենք։
Ոստիկանի այս կոչից հետո ցուցարարները վանկարկեցին՝ ամոթ։
Ցուցարարները հիշեցրին, որ Սահմանադրությամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար՝ ժողովուրդն է տեր կանգնելու իր իրավունքին և թույլ չի տալու դատավորներին այսօր աշխատել։
Մանրամասները՝ տեսանյութում։