Վանաձորցիները միացել են Փաշինյանի հայտարարած ակցիային. փակել են Լոռու ընդհանուր իրավասության դատարանի մուտքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
20.05.2019 | 09:05Հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ այսօր առավոտյան ժամը 8։00-ից վանաձորցիները փակել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը:
Նրանք դատարանի աշխատակիցներին թույլ չեն տալիս շենք մտնել: Այս պահին դատարանի աշխատակիցները շենքի բակում են։
Ակցիայի մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է: