«Էխոն ցույց տվեց աղջիկ, աբորտից հետո պարզվեց՝ տղաներ էին»․ Հայաստանում չգրանցվող սելեկտիվ աբորտները շարունակում են մտահոգիչ մնալ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

30-ամյա Աննան վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ հղիության արհեստական ընդհատում է արել՝ մեկը 14 շաբաթականում, մյուսը՝ 13: Նրա չծնված երկու երեխաներն էլ տղա էին, թեպետ երիտասարդ կինը նրանցից ազատվել էր որպես աղջիկներ:

«Էխոն սեռը ցույց տվեց աղջիկ, երկու աղջիկ արդեն ունեինք, ամուսինս չէր ուզում, որոշեցինք հանել: Գնացի Երևան, հանեցինք, հետո բժիշկներն եկան, ասեցին, որ երեխեն տղա էր: Երկու անգամ էդպես էղավ»,- «Մեդիալաբին» հուզմունքով պատմում է Աննան, որը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել տեղի ունեցածի հետ։

Աննայի ափերի մեջ հղիությունների վերջին փաստն է՝ արդեն մաշված, ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արված պտղի լուսանկարը։ Ամեն անգամ սև-սպիտակ լուսանկարին նայելով կինը սկսում է արտասվել։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Աննան միակը չէ, ով տղա ունենալու համար դիմել է ծայրահեղ քայլին․ պտղի սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտներն այստեղ շարունակվում են։ Չնայած վերջին տարիներին սելեկտիվ աբորտների դեմ տարվող տեղեկատվական լայնածավալ ծրագրերին, Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիրը դեռևս խիստ արդիական է, իսկ Գեղարքունիքի մարզը այս հարցում, ըստ մասնագետների՝ ռեկորդակիր։

Հայաստանում աբորտները օրենքով թույլատրված են մինչև 12 շաբաթական ժամկետը։ 2016 թվականին ընդունած օրենքիփոփոխությունների`«բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների` նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որեւէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչեւ 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»։ Հղիության արհեստական ընդհատումը ապօրինաբար կատարելը քրեականացված է և առաջացնում է պատասխանատվություն՝ տուգանքից մինչև ազատազրկում: Սակայն, հաշվի առնելով, որ երեխայի սեռը գործնականում հնարավոր է պարզել 12 շաբաթական հղիությունից հետո միայն, պարզ է դառնում, որ այս տիրույթում կատարվող գործողությունները մնում են թաքնված և անվերահսկելի։ Վիճակագրությունն այս մասով թերի է․ սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում ինչպես եղել են թաքնված, այդպես էլ շարունակում են մնալ փակ դռների հետևում:

36-ամյա Գայանեի (Իջևան) մոտ հղիության ընդհատման վիրահատությունը երևանյան բուժհաստատություններից մեկում արվել է նույն մեթոդով՝ գաղտնի, տևել է մի քանի ժամ։ Ասում է՝ ծառայության համար վճարել է 30 հազար, սակայն ամեն ինչ արվել է առանց գրանցման ու արձանագրության։ Գայանեն նշում է, որ հստակ որոշել էր, որ պիտի ազատվի աղջիկ երեխայից. «Մեռնեմ էլ, իմ ամուսնու համար մի տղա պետք ա ունենամ»:

Փորձառու մանկաբարձ-գինեկոլոգը, որը նախընտրեց անանուն մնալ, նշում է, որ այս ոլորտում օրենքները մեծ հաշվով չեն գործում։ Նա նաև նշում է կանանց առողջության համար առկա մեծ ռիսկի մասին՝ հաշվի առնելով, որ սելեկտիվ աբորտները կատարվում են հղիության ավելի ուշ ժամկետում, երեխայի սեռը պարզելուց հետո։

«Որպես այս կաթսայի մեջ եփվող մարդ՝ ասում եմ, որ այդ օրենքը չի աշխատում: Անպայման կգտնվի մի բժիշկ, որը ծանոթի միջոցով կամ հավելյալ գումարով կանի աբորտ: Որևէ տարբերակ չկա ապացուցելու, որ աբորտը սեռով պայմանավորված է․ ասում են՝ զարգացման արատ կար, դե արի ապացուցիր, որ այդպես չի եղել, կամ առհասարակ թաքցնում են, դե արի ու բացահայտիր՝ եղե՞լ է այդ աբորտը, թե՞ ոչ», – «Մեդիալաբին» ասում է նա։

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, հակառակը, կարծում է, որ վերջին տարիների օրենքի ընդունումից հետո իրավիճակ է փոխվել, և աղջիկ-տղա ծնունդների հարաբերակցությունը զգալիորեն բարելավվել է:

Ավելին, պաշտոնյան կարծում է, որ 13 շաբաթականից հետո սեռով պայմանավորված աբորտներ արգելելը խստացում էր:

«Մենք դեռևս 2014-ին շրջանառության մեջ դրեցինք մի նախագիծ, որը պետք է արգելեր մինչև 30 շաբաթական հղիությունը կնոջը ասել երեխայի սեռը: Բայց մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կազմակերպությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը մեզ ասացին, որ նման քայլ անելու իրավունք չունենք, քանի որ դա հակասում է անձի բուժսպասարկում ստանալու մասին օրենքին՝ յուրաքանչյուր անձ ունի իրավունք ստանալ տեղեկություն իր և պտղի առողջության մասին: Հետևաբար, մենք չէինք կարող գնալ այդ քայլին: Այդ ուղիով գնացել է Հնդկաստանը, որտեղ դատում են նույնիսկ կնոջը, որը փորձել է իմանալ երեխայի սեռը, բայց ոչ մի արդյունքի չի հասել»,- նշում է Գայանե Ավագյանը:

2008-2012 թվականներին ծնված երեխաների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100-115, 2014-ին` 100-113.4, 2015-ին` 100-112.7, 2016-ին` 100-111.9, 2017-ին` 100-109.8: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2018-ին ցուցանիշը մեկ նիշով աճել է՝ 100 աղջկա դիմաց 111 տղա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: