Ժամկետանց պարտքերի վճարման  դեպքում հողօգտագործողները կազատվեն հողի վարձավճարի տույժ-տուգանքներից. պետնախարար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արցախի Հանրապետության կառավարությունից տեղեկացնում են, որ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին գյուղատնտեսության նախարարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենի մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպման աշխատանքներին:

 

«Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է գյուղացիներին սահմանված ժամկետում մթերման գործընթացի մասին տեղեկացնելու, ինչպես նաև անկորուստ բերքահավաք կազմակերպելու հարցերը: «Պետք է հողօգտագործողների համար ապահովենք առավելագույն հնարավորություններ, որպեսզի իրացման և մթերման համար խոչընդոտներ չլինեն, և գործընթացը կազմակերպվի հնարավորինս ընդունելի գներով»,- ասել է Գ․ Մարտիրոսյանը:

 

Խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է հացահատիկային դաշտերի իրավիճակի, հունձի նախապատրաստական աշխատանքների ընթացքի և գյուղատնտեսական տեխնիկայի՝ առկա և անհրաժեշտ քանակի մասին տեղեկություններ:

 

Խոսելով բերքահավաքի գործընթացի կազմակերպման մասին՝ Գ. Մարտիրոսյանը  բոլոր վարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է նախնական տեղեկություններ հավաքագրել սպասվող բերքի ծավալների և բերքատվության վերաբերյալ, իսկ գյուղատնտեսության նախարարին ու «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին՝ սահմանված  ժամկետում ուսումնասիրել հացահատիկային մշակաբույսերի շուկայական գինը և առաջարկություններ ներկայացնել մթերման գների վերաբերյալ:

 

Գ. Մարտիրոսյանը «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին հանձնարարել է, որ մթերում և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ բանակցություններ տարվեն, որպեսզի այս ուղղությամբ նույնպես  ժամկետների ուշացումներ չլինեն:

 

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը հանդես է եկել  կարևոր հայտարարությամ. «Կառավարության համապատասխան որոշմամբ կսահմանվի նոր կարգ, համաձայն որի՝ շրջանների հողօգտագործողները, որոնք ունեն կուտակված վարձավճարների պարտավորություններ և որոնց վրա կա հաշվարկված տույժեր և տուգանքներ՝ սահմանված ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում՝ կազատվեն կուտակված տույժ-տուգանքներից»:

 

Հանդիպման վերջում մտքեր են փոխանակվել հակահրդեհային պայքարի շրջանակներում հսկողության խստացման, ճանապարհների բարեկարգման և այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: