Իրականացվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում. ՀՀ ԱՆ

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ներկայացուցիչներին:

 

«Հանդիպման շրջանակում նախարարին է ներկայացվել ռիսկի խմբերի շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատումը: Թիմը հսկայական աշխատանք է տարել հավաքելու այն փաստարկները, որոնք կնպաստեն սեզոնային գրիպի պատվաստման իրազեկմանը:

 

Հետներդրումային գնահատումն անցկացվել է երկրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ծրագրի ուժեղ և թույլ կողմերի պարզաբանման նպատակով:

 

Տարիների ընթացքում գրիպի դեպքերի թիվն աճել է, ինչը ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև տնտեսական: ԱՀԿ-ն ամեն տարի ուսումնասիրում է երկրներում շրջանառող գրիպի տեսակները, որի հիման վրա անցկանցվում է գնահատում, ինչի հիմքով առաջարկվում է նոր պատվաստանյութ` գրիպի սեզոնին ընդառաջ:

 

Նշենք, որ փորձագետներն այցելել են առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, «Արմավիր», «Լոռի», «Շիրակ» մարզային մասնաճյուղեր, նշյալ մարզերի և Երևան քաղաքի թվով 12 բժշկական կազմակերպություններ, զրուցել սեզոնային գրիպի պատվաստումների համար պատասխանատու մասնագետների, ինչպես նաև գրիպով հիվանդացության առումով բնակչության առավել խոցելի ռիսկի խմբերի անձանց հետ:

 

Գնահատման արդյունքում նշվել է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը՝ ռիսկի խմբերին պատկանող անձանց իրազեկման աշխատանքները, պատվաստանյութի պահպանումը և բաշխումը, պատվաստումների իրականացումը, հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև բժշկական թափոնների ոչնչացումը կազմակերպվում և իրականացվում է պատշաճ մակարդակով:

Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ հղիների պատվաստումային գործընթացի բարելավման անհրաժեշտություն կա:

 

Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է գնահատման գործընթացը և հույս հայտնել, որ նման միջոցառումները կբարձրացնեն պատվաստումների արդյունավետությունը:

 

«Առողջապահության մատչելիությունը Հայաստանում ապշեցուցիչ է: Հենց այդ պատճառով էլ պետք է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրազեկումն ավելի լայն տարածում ունենա», – ասել է Սյուզան Չուն: