Զելենսկուն զրկել են Ռադան ցրելու հնարավորությունից

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ուկրաինայի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին՝ այդպիսով արգելափակելով Գերագույն ռադան ցրելու՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավորությունը: Խորհրդարանի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Մաքսիմ Բուրբակը, գրում է Lenta-ն:

Իր կուսակցության որոշումը Բուրբակը բացատրել է այն հանգամանքով, որ Ուկրաինայի քաղաքացիներն առաջիկա կես տարվա ընթացքում «նորընտիր նախագայից և խորհրդարանից վճռական քայլեր, գործողություններ և փոփոխություններ են սպասում»:

Գերագույն Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին արդեն հայտարարել էր մայիսի 17-ին կոալիցիայի գոյությունը դադարեցնելու մասին: Հիմա խորհրդարանը պետք է 30 օրվա ընթացքում նոր մեծամասնություն ձևավորի:

Օրենսդրության համաձայն՝ այդ ընթացքում նախագահն իրավունք չունի ցրել խորհրդարանը: Իսկ 30-օրյա ժամկետի ավարտին արդեն Ռադան ցրելն անհնար կլինի, քանի որ դրա լիազորությունների ավարտին կես տարուց պակաս ժամանակ կմնա, իսկ այդ ընթացքում խորհրդարանը կկարողանա աշխատել արդեն առանց կոալիցիայի:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչը հայտարարել էր, որ երդմնակալությունից հետո նորընտիր նախագահը մտադիր է խորհրդարանը ցրելու գործընթաց սկսել: Որոշումը նա պատճառաբանել է Ռադայում իշխող կոալիցիայի բացակայության հանգամանքով:

Հավելենք, որ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը նախանշված է մայիսի 20-ին: