Անօթևանությունն ու աղքատությունը գլխավոր հիմնախնդիրներ․ Շիրակի մարզպետը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։ Մարզպետը ասուլիսում ներկայացրել է անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու խոսել տարբեր հիմնախնդիրներից։

Վերջինիս համոզմամբ՝ անօթևանությունն ու աղքատությունը շարունակում են մնալ Շիրակի մարզի առաջնային մարտահրավերները։

«Անօթևանությունը մեր մարզի ամենացավոտ խնդիրն է: Այսօր սոցիալական առումով ամենածանր դեպքերը հենց անօթևանության հետ կապ ունեն: Ես բնակիչների հետ անմիջական շփումների, քաղաքացիների ընդունելությունների ժամանակ, երբ տարբեր խնդիրներից եմ լսում, հավատացեք՝ բոլոր ծայրահեղ դեպքերը հենց անօթևանության մասով են: Պետությունն այսօր կամք ունի հարցին մոտենալու, և որպես այդ կամքի դրսևորման առաջին պայման այն աշխատանքներն են, որոնք իրականացվում են»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը նաև տեղեկացրել է, որ վարչապետի հանձանարարությամբ ստեղծված հանձնախումբը իրականացնել է քարտեզագրման աշխատանքներ։ Շիրակի մարզի 19 համայնքում 3517 ժամանակավոր կացարան է գույքագրվել, որոնցից միայն 2858-ը՝ Գյումրիում։ Շիրակի մարզպետը խոսել է նաև ներդրումային ծրագրերից և ընգծել, որ աշխատանքներ են տարվում մարզում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ:

«Ինձ համար ուրախալի է, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժ կա և նոր ծրագրեր են կյանքի կոչվում: Խոսքն ինչպես Մարալիկի մանվածքային գործարանի, այնպես էլ Գյումրիում ջինսերի արտադրության և մի շարք այլ նախաձեռնությունների մասին է»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:

Ի դեպ՝ հուլիսին էլ Գյումրիում նախատեսվում է իրականացնել ներդրումային ֆորում, որին կներկայացվի 100 գաղափար ներառող Շիրակի մարզի բիզնես փաթեթը։

Էմմա Չոբանյան