Ստամբուլահայ երեխային «իսլամացրած» թուրք հաղորդավարը հանդես է եկել հայտարարությամբ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայում 13-ամյա Արթուր անունով հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը շարունակում է թուրքական և հայկական հանրության  և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ. գրում է ermenihaber-ը:

Այն բանից հետո, երբ Արթուրի մայրը հայտարարեց, թե իր որդին իրականում իսլամ չի ընդունել, թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն, ում հաղորդման ժամանակ էր տեղի ունեցել աղմուկ հանած միջադեպը, թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ։

Հաթիփօղլուն պնդել է, թե արարողությունը անցկացնելուց առաջ ստացել էր մոր և խորթ հոր համաձայնությունը և որևէ  ճնշում չի գործադրվել երեխայի վրա։

Ըստ Հաթիփօղլուի՝  իր պարտականությունը իսլամը քարոզելն էր։ Նա հայտնել է, որ թեմայի շուրջ անգամ խոսակցություն է ունեցել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի։

Անչափահասի մայրը տեղեկացրել էր, որ ինքը իրականում տեղյակ չի եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:

Մոր՝ Ալինայի խոսքով իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:

Կինը նաև հերքել է, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար: