Զենքի կիրառումը նախատեսված է եղել ու փետրվարի 23-ից, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ մի քանի հարյուր զինծառայող կրակահերթ է արձակել․ մեղադրող դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը սկսեց ներկայացնել դատախազության առարկությունները Քոչարյանի և նրա պաշտպանների բերած փաստերի առթիվ։

«Պատճառ ու հանգամանք չկա, որ վարույթն իրականացնող մարմինը կարող էր գործին առնչվող որևէ բան թաքցնել»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ցուցմունքին՝ մեղադրողն ասաց, որ այդ ցուցմունքը ձեռք է բերվել փետրվար ամսին և գործի նյութերը փետրվար ամսից տրվել են պաշտպանական կողմին, այսինքն՝ այդ ցուցմունքը պաշտպանական կողմին հասանելի է եղել վաղուց։ Դատախազն ասաց, որ պաշտպանական կողմը մեծածավալ մեղադրանքից առանձնացրել է մի քանի դրվագ և փորձ կատարեց դատարանին համոզել, որ դրանց մասին որևէ նյութ առկա չէ: «Մենք մեղադրանք առաջադրելիս հաշվի ենք առել, որ հրավիրվել է խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ, և նրանց ասվել է, որ պետք է բանակը բերվի մարտական պատրաստակամության վիճակի։ Խոսքը վերաբերվում է մի վիճակի, երբ ՀՀ-ում քաղաքական գործընթացները ավարտված չեն եղել, և խնդիր է դրվել միջամտել այդ գործընթացներին»,- նշեց դատախազը։

Պետրոս Պետրոսյանը հավելեց․ «Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ անձանց հրահրել են գնալ քաղաքապետարանին հարող տարածք, որտեղ արդեն իսկ տեղակայված էին ԶՈՒ-ի զորքերը»։

Դատախազը նաև ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ անհամաչափ ուժի կիրառումը նախատեսված է եղել դեռևս փետրվարի 23-ից, իսկ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մի քանի հարյուր զինծառայող համազարկային կրակ է բացել։

Մանրմասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան