«Լակո՛տ, թափթփուկ». Վարդգես Գասպարին՝ ոստիկանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ես արձանագրում եմ, որ արդեն տեւական  ժամանակ, մոտ կես ժամ կանգնած եմ, ոստիկանները ինձ ներս չթողեցին, բայց այդ ընթացքում Քոչարյանի մոտ երկու տասնյակ կողմնակիցների ներս թողեցին։ Սա նշանակում է, որ Քոչարյանի  կողմնակիցներն են թելադրողը  ոստիկաններին եւ կարգադրիչներին։ Սա ցույց է տալիս, որ կամ  գիտակցաբար, կամ անգիտակցաբար համագործակցություն է, որ դատարանի  դահլիճում ցույց տան, որ իբր Քոչարյանի կողմնակիցները հանրություն են»,- դատարանի բակում հայտարարեց ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին այսօր եւս թույլ չտվեցին  մուտք գործել դատարանի շենք։

Քիչ անց Վարդգես Գասպարին պառկեց  գետնին՝ ի նշան բողոքի, սակայն ոստիկանները նրան հեռացրեցին ճանապարհի երթևեկելի հատվածից և փորձեցին ուղեկցել՝ մինչեւ նա կլքեր տարածքը։

Գասպարին վրդովվեց ոստիկանների ուղեկցությունից եւ ասաց, որ իրեն պետք չէ ոստիկանների՝ անվտանգություն   ապահովելը։ «Նոր Հայաստան՝ հին ոստիկանություն»,- հայտարարեց ակտիվիստը, ապա հունից դուրս եկավ․ «Տականք, ինձ քանի անգամ եք  հրել, լակոտ, թափթուկ»,- բղավեց նա ոստիկանների վրա։

Նելլի Մելքոնյան