Քոչարյանին աջակիցները կրկին դիմավորեցին ծափողջույններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.05.2019 | 13:11Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին մյուս պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։
Քոչարյանի աջակիցները նիստերի դահլիճ մտնող 2-րդ նախագահին դիմավորեցին ծափողջույններով։
Նշենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին, իսկ այսօրվա նիստին Քոչարյանի պաշտպանները կշարունակեն ներկայացնել իրենց դիրքորոշումը, ինչից հետո դատարանը երկրորդ նախագահի կալանքը վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի։
Մանրամասները՝ տեսանյութում։