Արամի 23 շենքի համար, իբր, 200 հազար եվրոյի ծրագիր էին ներկայացրել․ ո՞վ է տալու էդ փողը՝ չգիտեմ․ գնդակը Մշակույթի նախարարության դաշտում է․ Մեսչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ  Երևանում շինարարություն սկսելու համար փորված հիմքերին, որտեղ այդպես էլ շինարարություն  չի ընթանում:

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ Կասկադի տարածքում կա  խնդիր, մենք փորձում ենք գտնել այնպիսի կառուցապատողների, որոնք կարող են ավարտին հասցնել Կասկադի շինարարությունը և արդեն հնարավոր կլինի միանգամից բարձրանալ արձանի հարթակի վրա, դրա համար նախագիծ արդեն մշակվել է։ «Բայց նորից գալիս ենք նույն կետին․ տղերք փող չկա։ Կասկադի ավարտումը քաղաքապետարանի համար դառնում է  առաջնային խնդիր»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Վերջինս նշեց, որ հաջորդ մտահոգող տարածքը Երիտասարդական պալատի տարածքն է։

«Երիտասարդական պալատի կառուցապատողի հետ որևէ հնարավորություն չկա հանդիպելու և հասկանալու, թե ինչ ծրագիր է ներկայացնելու, կամ ներկայացնելո՞ւ է արդոք, թե՝ ոչ։ Հենց այստեղ է, որ խնդիր ունենք օրենքի դաշտում, եթե լիներ այնպիսի օրենք, որ եթե կառուցապատող ընկերությունը փոսորակ է անում և երկու տարվա ընթացքում շինարարություն չիրականացնելու դեպքում զրկվում է սեփականության իրավունքից, մենք այսպիսի կիսակառույցների խնդիր չէինք ունենա»,- ասաց  Արթուր Մեսչյանը։

Երևանի գլխավոր ճարտարապետն անդրադարձավ նաև Արամի 23-ի շենքի կառուցմանը և նշեց, որ Իտալիայից ժամանել էին մասնագետներ, ներկայացրել շենքի վերականգնման իրենց տարբերակը, սակայն մինչ այս պահը որևէ աշխատանք չի իրականացվել։

«Հարց է առաջանում՝ ի՞նչ է կատավում այդ շենքում։ 200 հազար եվրոյի ծրագիր էին ներկայացրել, հիմա ո՞ւր է այդ գումարը, ո՞վ պետք է տա, ախր էնպիսի թեմաներ են պտտվում, որոնք մեր տիրույթից դուրս են։ Այդ հարցը 100 տոկոսով  գտնվում է  Մշակույթի նախարարության դաշտում։ Արամի 23 շենքի վիճակն այսօր շատ ավելի վատ վիճակում է, քան այն օրը, երբ շենքի պատը փլվեց»,- ասաց Մեսչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։